Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մակրոնը ներքին խնդիրներ ունի․ ինչու է ուշանում Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցը և ի՞նչ «ճանապարհային քարտեզ» կարող է մշակվել

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն ու դեսպանը խոսել են հայ-ֆրանսիական գործողությունների «ճանապարհային քարտեզի» մասին:

Հանդիպման պաշտոնական հաղորդագրության համատեքստում ուշադրության է արժանի և այն, որ չի խոսվել Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի մասին, այն դեպքում, երբ ամռանը այդ մասին բավականին ակտիվ խոսակցություններ կային։

Միևնույն ժամանակ, հիշեցնենք, ամիսներ առաջ Ֆրանսիայի դեռևս նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի հայտարարությունը, որ Էմանուել Մակրոնի Հայաստան այցը տեղի կունենա ռեգիոնալ տրամաբանությամբ և Մակրոնը կժամանի, եթե դիտարկի այցի համընդհանուր օգտակարություն, երբ արդյունավետ աշխատանքի հեռանկար կլինի երկու կողմերի հետ:

Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում ոչ պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Մակրոնը, փաստորեն, ունի ներքին խնդիրներ, և այդ է պատճառը, որ նրա Հայաստան կատարելիք այցը հետաձգվում է․ «Կան այլ՝ ներքին մարտահրավերներ, որոնց Մակրոնն այս օրերին պետք է դիմագրվի։  Կարծում եմ՝ այցը տեղի կունենա տարեսկզբին։ Ուզում եմ նաև նշել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուների թիվը սկսել է որոշակի փոփոխություններ կրել, թեկնածուները սկսել են նախագահի համար վտանգ ներկայացնել՝ քանի որ նրա չափ ժողովրդականություն են վայելում։ Այդպիսով կարող են վտանգել նախագահի թեկնածությունը։ Նախագահ Մակրոնն այսօր ներքին մտահոգություններ ունի և դրանք այսօր առաջնահերթ են»։

Չոբոյանի խոսքերով՝ հայ-ֆրանսիական հարաբերություններում կան զարգացման մեծ հնարավորություններ, բայց դրանք բոլորը կախված են Հայաստանի կամեցողությունից․ «Հայաստանի համար տարածաշրջանում ստեղծվել են նոր իրողություններ։ Մենք պետք է տեսնենք, թե որ ոլորտներում Հայաստանը կկարողանաա Ֆրանսիայի հետ համագործակցել։ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, Ֆրանսիան այս հարցում բարյացակամ է, հետաքրքրություն է ցուցաբերում, բայց հարցն այն է, թե Փարիզը մինչև ուր կարող է գնալ ու Երևանն էլ ինչքանով կարող է այս հարցում ինքնուրույն քաղաքականություն վարել»։

Հիլդա Չոբոյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիան ու Թուրքիան ունեն լարված հարաբերություններ, ինչը կարող է ի նպաստ Հայաստանի լինել․ «Սա Հայաստանի համար լայն հնարավորություններ է բացում ու առհասարակ, ըստ իս շատ բան է կախված Հայաստանի ինքնուրույն ու ինքնիշխան որոշումներ կայացնելու, սուվերեն պետություն ունենալու կամքից»։

Մեր զրուցակիցը նշում է՝ Հայաստանի առջև դռները բաց են, աշխարհում ու տարածաշրջանում նոր իրողություններ են Թուրքիայի հետ կապված․ «Կա նաև ուժերի նոր հարաբերակցություն ու այս իրավիճակում Հայաստանը կարող է շատ արդյունավետ քաղաքականություն վարել։ Եթե Հայաստանի իշխանություններն ունեն այդ կամքը, ապա կկարողանան իրենց դիրքերն ամրապնդել։ Շատ մեծ հնարավորություններ կան ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև այլ ուժերի հետ համագործակցության իմաստով։ Այսօր տեսնում ենք Հնդկաստանի հետաքրքրվածությունը, Իրանի դիրքորոշումը։ Այս ամենը քաղաքական մեծ պոտենցիալէ  պահանջում, Հայաստանն էլ պետք է քաղաքական մեծ հասունություն ցուցաբերի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում