Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և կորցնում իր տնտեսական կշիռը տարածաշրջանում

Ադրբեջան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը պայմաններ է առաջադրել Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ եթե Երևանը ձգտում է ավելի լավ հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, ապա պետք է իր բարելավի հարաբերությունները Բաքվի հետ։ Էրդողանը մասնավորապես նշել է․«Եթե Հայաստանն իր անկեղծ բարի կամքը դրսևորի Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»։

Սեպտեմբերին, հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը   հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղությամբ սկսել բանակցությունները։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ Էրդողանը այն պայմաններում է Հայաստանին և այլ հարևան երկրներին կոչ անում հարաբերությունները կարգավորել հակառակորդ և Թուրքիայի կողմից աջակցվող երկրների հետ, երբ Թուրքիան ներսից և դրսից բախվում է բազմաթիվ խնդիրների և ներքին ճգնաժամերի՝ ներառյալ  թուրքական լիրայի արժեզրկումը, Թուրքիայի նախագահին ստիպել են խուսափել հարևանների հետ լարվածության սրումից․ «Հատկանշական է, որ միայն այս տարվա սկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի գրեթե 20 %-ը։ Թուրքիան, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ձախողման պատճառով, ներառվել է փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խմբի «մոխրագույն ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ երկիրը կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլարի եկամուտ։ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խումբը միջկառավարական կազմակերպության որոշման արդյունքում Թուրքիան կարող է կորցնել ավելի քան 23 միլիարդ դոլար եկամուտ, ինչը ծանր հարված է Թուրքիայի փխրուն տնտեսությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց Շահմուրադյանը։

Ըստ նրա՝ ներքին խնդիրների պատճառով իշխանությունից զրկվելու մտահոգության պատճառով,  Էրդողանը իր երկիրը ներքաշել է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կովկաս, Պարսից ծոց, Աֆղանստան և Միջերկրական ծով ընկած խնդիրների մեջ, ինչը Թուրքիայի ուժերից վեր է․«Թուրքական կառավարությունը, որն իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդը, Աթաթուրքի ժամանակներից մինչ օրս, երազում է վերակենդանացնել այդ կայսրությունը, բայց փաստն այն է, որ այդ երազանքը ոչ միայն չի ծառայում որպես Թուրքիայի հասարակության զարգացման շարժառիթ, այլ հետ է տանում այդ հասարակությունը: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումերը, և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սադրանքները և Թուրքիայի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ջանքերը, և հատկապես Իրանի և Հայաստանի շահերի դեմ ուղղված պետությունների քայլերի վերաբերյալ Թեհրանի և Երևանի միջև ծավալվող տնտեսաքաղաքական և հատկապես անվտանգության ոլորտում համագործակցությունների աճը, ինչը կարող է չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի չարաբաստիկ ծրագրերը՝ այսպես ասած Զանգեզուրի միջանցքի մասին նրանց պնդումները, վստահաբար Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը կարելի է որակել  խորամանկություն Իրանին և տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ այլ միջազգային դերակատար ուժերին խաբելու հերթական ապարդյուն քայլ»։

Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ Էրդողանն այժմ փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից․«Մի կողմից օրերս Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ հանձնարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 եվրոպական  երկրների դեսպանների, որոնք հայտարարություն են արել Քավալայի գործով դատավարության վերաբերյալ, մյուս կողմից  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պահանջների համապատասխան Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին: Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը ռազմական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը: Թուրքիայի պառլամենտի այս քայլը ցույց է տալիս որ այդ երկրի  օրենսդիր մարմինն ինչպես մյուս իշխանություններն ամբողջությամբ մենաշնորհված է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի կողմից»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ նոր Թուրքիան դեռ չի կարողացել վերականգնվել օսմանյան ավերակներից ու լիովին ազատվել պանթուրանական  պատրանքներից, որովհետև Թուրքիայի Քեմալական իսկ դրան հաջորդած նոր իսլամական Թուրքիան ոչ թե թուրք ժողովրդի կամքի վրա հիմնված իշխանություն է, այլ Առաջին աշխարհամարտի հաղթանակած տերությունների կամքի արդյունքում ձևավորված իշխանություն և բնական է, որ այդ տերությունները թույլ չեն տալիս իրենց հպատակներին դուրս գալ իրենց կամքի շրջանակից:

Ըստ նրա ՝ թուրքական կառավարությունը օգտվելով Սիրիայում և Իրաքում անապահով և անկայուն պայմաններից կարողացել է գրավել երկու երկրների մի մասը։ Էրդողանի կառավարության քաղաքականությունը քաոս է ստեղծել  մի կողմից Թուրքիա-Սիրիա-Իրաք սահմանին, իսկ մյուս կողմից Կովկասյան տարածաշրջանում և Իրանի հետ սահմանին գտնվող քրդական շրջաններում։ Քաոսի առաջացումը պատճառ է դարձել, որ թաքֆիրական ահաբեկիչները անարգել երթևեկեն երեք երկրների և տարածաշրջանի այլ երկրներ սահմանների միջև․«Չնայած տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի կրած  տնտեսական և քաղաքական կորուստներին, Անկարայի պաշտոնյաները կարծես թե իրենց ազգային շահերին հակասող քաղաքականություն են վարում: Հենց այդ առումով թուրք քաղաքական գործիչը նաև Անկարայի կառավարությանը կոչ է արել ստուգել թուրքական բանկերում ահաբեկչական խմբավորումների՝ «Ալ-Քաիդա»-ի և ԻԼԻՊ-ի նման խմբերի  բանկային հաշիվները։ Այս հարցը ցույց է տալիս, որ ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայի և այլ թաքֆիրական ահաբեկչական խմբերի առաջնորդները կապ ունեն թուրքական կառավարության որոշ ֆինանսական և անվտանգության կառույցների հետ»։

Սահակ Շահմուրադյանը նաև հիշատակում է, որ  Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում և սա պատահական չէ։

Մասնավորապես «Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ նշվել է, որ Եվրոպական միությունը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում․ «Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։ Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում