Friday, 24 03 2023
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին, դեսպանության ծրագրերի ավագ համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին և ծրագրի խորհրդատու Կառլ Ուլբրիխտին:

Այս մասին տեղեկացնում են հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ փոխդեսպանն, անդրադառնալով Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության աջակցմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, ներկայացրել է դրա շրջանակներում առ այսօր իրականացված և առաջիկայում նախանշվող աշխատանքները:

Դրանք, մասնավորապես, միտված են լինելու մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, քննչական աշխատանքների կատարելագործման նպատակով նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու տեխնիկական փորձառության ձեռքբերմանը, Կոմիտեի օպերատիվ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև ապօրինի կերպով երկրից դուրս բերված ակտիվների վերադարձին ուղղված քննության աջակցմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` նոր որակի կառույց ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ պատշաճ պատրաստված կադրեր: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է լուծել աշխատակիցներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով ապահովելու և այդ գիտելիքները գործնականում կիրառելու հարցերը, որի համար կարևոր է ժամանակակից նյութատեխնիկական բազայի առկայությունը:

Նշվում է, որ ըստ Սասուն Խաչատրյանի` գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն այսօր կարևոր նախապայման է կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ արձանագրելու համար, քանի որ հանցագործությունների կատարման եղանակները ևս ժամանակի ընթացքում կատարելագործվում են:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ` նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններից է լինելու երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը, որի համար ակնկալվում է գործընկեր պետությունների աջակցությունը, այդ թվում` փորձագետների ներգրավման և եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու միջոցով: Այդ համատեքստում կարևորվել է հատկապես միջազգային իրավական փոխօգնությանն առնչվող հարցերում ակտիվ համագործակցությունն ու անհրաժեշտ աջակցության տրամադրումը:

Շվեյցարական կողմը վստահություն է հայտնել, որ վերը նշված ծրագիրը կնպաստի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մատնանշած մարտահրավերների հաղթահարմանը, և այդ համատեքստում երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում