Friday, 31 03 2023
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ
Խանջյանի «հետմահու մեղքերը»

Արմեն Սարգսյանի արաբական այցի «հակառակ» կողմերը

Ներհայաստանյան իրադարձությունները և Արցախի ու հայ-ադրբեջանական խնդրի շուրջ զարգացումները զգալիորեն շեղում են Հայաստանի համար նշանակալի հեռանկար ունեցող մի շարք այլ կարևոր հարցերից, որոնց թվում կարող է լինել այս օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի արաբական երկրներ կատարած այցը: Բոլորը, կամ շատերը նկատեցին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցը, որն անշուշտ պատմական է՝ լինելով դիվանագիտական հարաբերություն չունեցող երկրների միջև առաջինը, սակայն այստեղ անշուշտ խնդիրը լոկ հայ-սաուդական այդ առաջին քայլը չէ, որ արժանի է ուշադրության:

Արմեն Սարգսյանը ՍԱ կատարած այցից հետո այցելել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանում խոսվեց այն մասին, որ արաբական և իսլամական աշխարհի առաջնորդող երկրներից, ազդեցիկ, հզոր երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության հաստատումն ու ընդլայնումը Հայաստանի համար ունի էական նշանակություն թե տնտեսական, թե անվտանգային, ռազմա-քաղաքական իմաստով: Այստեղ սակայն թերևս պետք է դիտարկել արաբական աշխարհը իր ամբողջության մեջ: Իհարկե, այդ ամբողջությունը սկսում կամ էապես պայմանավորվում է նաև երկկողմ կապերով, կազմավորվում դրանից, սակայն պետք է նկատել նաև, որ ի դեմս արաբական աշխարհի, գործ ունենք մի բավականին նուրբ, խրթին, բազմաբնույթ համակարգի հետ ոչ միայն տնտեսա-քաղաքական, անվտանգային-աշխարհաքաղաքական, այլ նաև էթնոհոգեբանական իմաստով:

Ամենևին դյուրին չեն արաբական երկրների ներքին հարաբերությունները, և հարաբերությունները արտաքին տարբեր խաղացողների հետ: Եվ իր հարաբերությունը կառուցող Հայաստանն անշուշտ պետք է հաշվի առնի այդ հանգամանքը, որովհետև գերխնդիրը թերևս պետք է լինի լայն իմաստով արաբական աշխարհի հետ համադրված, ներդաշնակ, համակարգված հարաբերության հասնելը: Մյուս կողմից սակայն, այստեղ կա համադրվածության և համակարգվածության մեկ այլ խնդիր, որը արդեն հայկական կողմում է, և ուշադրության ոչ պակաս արժանի: Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե նախագահ Արմեն Սարգսյանի, թե կոնկրետ ընթացիկ այցերը, թե ընդհանրապես արտաքին քաղաքական ուղղությամբ գործունեությունը որքանով է համադրված և համակարգված գործադիր իշխանության հետ, մասնավորապես արտաքին քաղաքականության պատասխանատու վարչապետ Փաշինյանի և արտգործնախարարության հետ: Որովհետև, միայն այդ համադրվածության դեպքում է հնարավոր ակնկալել աշխատանքի արդյունավետություն Հայաստանի համար: Այդ իմաստով ուշադրության է արժանի նախագահ Սարգսյանի այցի մասին պաշտոնական հաղորդագրությունների մի դրվագ, որոնք տարածում է նախագահի նստավայրը: Հատուկ շեշտվում է օրինակ օդանավակայանում դիմավորման արարողությունն ու Հայաստանի դրոշի ծածանումը: Ի վերջո, այստեղ կա՞ որևէ առանձնահատուկ հանգամանք, երբ խոսքը պետությունների ղեկավարների այցերի մասին է՝լինեն դրանք աշխատանքային, թե պաշտոնական: Թե՞ հանգամանքը շեշտվում է, «կանխատեսելով» որոշակի արձագանքներ հանրության շրջանում, որ՝ Արմեն Սարգսյանը այցելել է արաբական աշխարհ ոչ թե՝ այսպես ասած պետական «առիթով», բայց  «անձնական գործերով», այլ իսկապես պետական նշանակության այցերով: Մինչդեռ, պետք է նկատել, որ կան այդօրինակ տեսակետներ և դրանք հնարավոր է գեներացվում են նաև որոշակի հատուկ նպատակներով, հետևաբար շատ կարևոր են հանրությանն ուղղված մեսիջներն առ այն, ընդ որում համոզիչ մեսիջները, որ նախագահի արտաքին գործունեությունը կտրված չէ պետական արտաքին քաղաքականությունից և իրականացվում է համադրվածության ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում