Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Հայաստանը պատրաստ է, իսկ Թուրքիան կարող է մնալ դուրս

Հայաստանի հանրապետությունը պատրաստ է սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց Ադրբեջանի հետ, սակայն դրան չի գալիս Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչո՛ւ Ադրբեջանը չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել, նաև պատրաստ ենք այդ աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները սկսել քննարկել: Մեր կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հայելային հետ քաշվեն, և այդ տարածքներում տեղակայվեն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերը, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը»,-հայտարարել է Արմեն Գրիգորյանը:

Ադրբեջանի հարցում թերևս առանցքային է այն, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի ներառում Արցախի կարգավիճակի հարց, կամ այլ կերպ ասած՝ Բաքուն չի ստանում այնպիսի բովանդակություն, չի կարողանում հասնել այնպիսի բովանդակությանը, որը թույլ կտար սահմանազատման և սահմանագծման գործընթացով այսպես ասած փակել կամ որևէ շահեկան տարբերակով կանխորոշել Արցախի կարգավիճակի հարցը: Սրա մասին է երևի թե վկայում և այն, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման մասին օրերս ՌԴ նախագահ Պուտինի արած հայտարարությանը կարծես թե որևէ շոշափելի կամ ակտիվ արձագանք չեն տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ, որոնք պարբերաբար խոսում են հակամարտության համապարփակ կարգավորման և Արցախի կարգավիճակի որոշված չլինելու, այդ հարցի բաց լինելու մասին:

Այն, որ Պուտինի հայտարարությունից հետո չեն եղել ակտիվ հիշեցումներ, որ կարգավիճակի հարցը բաց է և այն պետք է լուծվի համանախագահության շրջանակում, հուշում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում այդ հանգամանքին խանգարող կամ վնասող  տարրեր չեն տեսնում նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Համենայնդեպս, նրանք շարունակում են պահել լռություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն այստեղ անկասկած չունի դիմադրության ինքնուրույն ուժ և Բաքվին հետ է պահում իհարկե Անկարան: Ըստ ամենայնի, Թուրքիան փորձում է դուրս չմնալ նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացից:

Բանն այն է, որ այդ գործընթացը իրականացնելուց կամ մեկնարկելուց հետո Անկարան ըստ էության կարող է մնալ խաղից դուրս, որովհետև խաղի այսպես ասած արցախյան մասը կմնա համանախագահության ձևաչափի ներքո: Թուրքիային իհարկե հաշվի կառնեն, ամբողջ խնդիրն այն է, որ նա կարող է զրկվել որևէ կարգավիճակից, այդ թվում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի: Ի դեպ, հարկ է նկատել, որ այն ստեղծվել է մեկամյա ժամկետով: Դա չի բացառում որևէ երկարաձգում, բայց խիստ հատկանշական է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանվել էր հինգ տարի, իսկ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնինը՝ մեկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում