Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր հայ մարզիկներից ռինգ են դուրս գալու գերծանր կգ քաշային Դավիթ Չալոյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Չալոյանը Երևանի ժամանակով 17։00 -ին կմենամարտի Ուկրաինան ներկայացնող Ծոթնե Ռոգավայի հետ, իսկ Մադոյանը ուժերը կչափի լեհ Դամիան Դուռկաչի հետ։
Այսօր պետք է մենամարտեր նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի ներկայանալու մենամարտին և հաղթանակը կշնորհվի Բազեյանին։