Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Ռոբերտ Քոչարյանը դե ֆակտո հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ առերեսումից

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից, որի առաջարկն արել էր Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: Փաշինյանը պատասխանելով արցախյան հարցի, պատերազմի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ այդ հարցերին վերաբերող այլ թեմաների մասին բազմիցս կրկնվող հարցադրումներին, նշեց, որ ընդդիմադիրները լավ իմանալով, որ ինքը չունի բաց ռեժիմում ամբողջական պատասխան տալու հնարավորություն, կրկնում են նույն հարցադրումները:

Ծավալված քննարկում-երկխոսության ընթացքում Փաշինյանը ի պատասխան հայտարարեց, որ հրավիրում է խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններին փակ հանդիպման, որի ընթացքում մանրամասնորեն կխոսեն բոլոր հարցերի վերաբերյալ: Սակայն, կարճ ժամանակ անց տարածվեց Հայաստան դաշինքի հայտարարությունը, որով հրաժարվում են վարչապետի հետ որեւէ հանդիպումից: Առ այս պահը կարծես թե որեւէ պաշտոնական դիրքորոշման մասին չի հայտնել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը: Հայաստան դաշինքի հրաժարումը սակայն բավականին խոսուն է: Այն վկայում է մի բանի մասին, որ առարկայական քննարկումներն ու իրավիճակը հանգամանալից հասկանալու, ընդհանուր լուծումներ ու ելքեր գտնելու խնդիրը դաշինքին, կամ առնվազն դրա առաջնորդներին չի հետաքրքրում ընդհանրապես: Բանն այն է, որ փակ ռեժիմով հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կարող էր ներկայացնել փաստեր ու փաստարկներ, որոնք հրապարակային դիտարկելը՝ գոնե այս պահին, այս փուլում, չի կարող նպաստել Հայաստանի պետական շահին եւ անվտանգությանը: Ընդ որում, այդ հանգամանքները եւ փաստերը կարող են վերաբերել նաեւ արցախյան հարցում նախորդ ավելի քան քառորդդարյա ընթացքում, նախորդ երկու տասնամյակում Հայաստանի վարած պետական քաղաքականությանը, կոնկրետ պատճառահետեւանքային կապով ցույց տալով, թե այդ քաղաքականության պատասխանատուները, այդ թվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպիսի բանակցային ժառանգություն են ստեղծել եւ այդ ժառանգությունն ինչպիսի ծանր խնդիրներ է առաջ բերել Հայաստանի համար անգամ ոչ միայն 2018-ից հետո, այլ նույնիսկ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո, դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Եվ այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Հայաստան» դաշինքի հրաժարումը թերեւս ոչ միայն այդ ամենին առերեսվելու ռիսկից հրաժարում է, այլ թերեւս նաեւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների առումով ռիսկերի ապահովագրումից, քանի որ որոշակի փաստեր կարող էին նաեւ դառնալ փաստարկ հենց այսպես ասած ներընդդիմադիր մրցակցությունում, որն առկա է եւ որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու նրա համախոհները եւ թիմակիցները պարբերական ուղղակի, թե անուղղակի մեղադրանքներ է հնչեցնում Սերժ Սարգսյանի, իսկ երրորդ նախագահն ու նրա համակիրների շրջանակն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Ըստ էության, փակ հանդիպումը ստացվելու էր Հայաստան խմբակցության պատգամավորների քաղաքական առերեսում ոչ միայն Փաշինյանի հետ, այլ նաեւ ինչ -որ իմաստով Սերժ Սարգսյանի, որը եւս Ռոբերտ Քոչարյանի թողած արցախյան ժառանգության խնդրին բախված նախագահ էր:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում