Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Մեր կողմից որևէ բացթողում չի եղել․ Դադիվանքի հոգևոր հայրերի ելքն ու մուտքը սահմանափակ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Սրբազան, Արցախը Բաքվի հետ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ է վարում՝ դեպի Դադիվանք ուխտագնացությունը թույլատրելու վերաբերյալ։ Որքա՞ն ժամանակ է՝ բանակցություններ եք վարում, գո՞հ եք, թե ոչ այդ բանակցություններից։

-Ամեն դեպքում փորձում ենք հնարավորինս վերականգնել հին տարբերակը, այսինքն՝ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի օրերին ուխտավորները այցելեն Դադիվանք։ Եվ այս ձևաչափը միակողմանի չէ, այն որոշված է եռակողմ համաձայնությամբ՝ մեր կողմից, խաղաղապահների և ադրբեջանցիների։ Եվ եթե սկզբում նրանք պատճառը տեխնիկական էին նշում, վերջերս որպես քաղաքական մոտեցում նշեցին, բայց պետք է վերադառնալ հին տարբերակին, քանի որ մեր կողմից որևէ բացթողում չի եղել, մենք լիարժեք կատարել ենք  կատարողականները՝ ցուցակներ, անձնագրային տվյալներ, անգամ խաղաղապահների, ուխտավորների պահվածքը։ Այսինքն՝ բացթողումն Ադրբեջանի կողմից է եղել։ Խաղաղապահներն էլ են միանշանակ կողմ, որ դա տեղի ունենա, մնում է, որ ավելի ու ավելի շեշտադրվի դրա կարևորությունը քաղաքական ղեկավարությանը, որ սա մեր պատմական վանքն է և մեր հոգևորականներն այնտեղ են և սա բարձր մակարդակով  լուծված հարց է եղել՝ ՌԴ նախագահի, պատրիարքի և Վեհափառ հայրապետի կողմից։ Մենք այս շեշտադրմամբ ենք բանակցություններում խոսում, և ընթացքը սպասում ենք, որ դրական կլինի։

-Փաստացի մայիսի 2-ից հետո ուխտավորների որևէ այց Դադիվանք չի եղե՞լ։

-Այո՛, մայիսին է եղել։

-Վերջերս Բագրատ սրբազանն ահազանգում էր, որ 6 ամիս է՝ Դադիվանքում ապրող մեր հոգևոր հայրերը չեն կարողանում դուրս գալ այնտեղից, գերեվարված Դադիվանքում են փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Արդյոք նրանց հետ կապի մե՞ջ եք, ճնշումներ կա՞ն նրանց նկատմամբ։

-Մեր հոգևորականներն այնտեղ են։ Վանքը, ինչպես գիտեք, գտնվում է Ադրբեջանի և Քարվաճառի տարածքում։ Հիմա այնտեղ ռուս խաղաղապահներն են, ռուս հոգևորականներն են, չորս կողմը ադրբեջանցիներ են։ Եվ դա պարզից էլ պարզ է։ Հիմա դա վերագրել որպես բանտարկյալներ կամ աքսորվածներ, մենք այդպիսի շեշտադրում չենք անում, բայց որ գտնվում են այդ տարածքում և  ելքն ու մուտքը սահմանափակ են, ճշմարտություն է։

-Որքանո՞վ են ռուս խաղաղապահները շահագրգիռ խնդրին լուծում տալու հետ կապված։

-Իրենք միանշանակ ամեն ինչ փորձում են անել, որ նորից այդ ձևաչափին վերադառնանք, բայց կլինեն խոչընդոտներ, թեև կարծում եմ չկան լուրջ փաստարկներ խոչընդոտելու այս ծրագիրը։

-Սեղանին դրված է շաբաթը մեկ այցելությունը, թե ավելին՝ ուխտավորների ազատ մուտք, երբ ցանկանան։

-Չեմ կարծում՝ այդ տարբերակը ճիշտ է։ Պետք է լինի ռուս սահմանապահների ուղեկցությամբ, պետք է ցուցակները նախապես տանք։ Եվ կարծում եմ՝ եթե այդ տարբերակին մենք կարողանանք վերադառնալ, վատ չի լինի, ավելի բաց դաշտով գնալ-գալը, չեմ կարծում, թե հնարավոր կլինի։

-Ռուս խաղաղապահների հետ քննարկումները միայն Դադիվանքի հետ են կապվա՞ծ, թե այլ վանքերի հետ կապված նույնպես կան քննարկումներ։

Չէ՛, այլ տեսանելի և շոշափելի բան չկա։ Մտքներումս ունենք ծրագրեր, բայց նախ այս մեկը, ինչպես ասում են, «հորով-մորով» անենք, նոր մնացածի մասին կխոսենք։ Այսօր Ղազանչեցոց եկեղեցին է վերանորոգվում, սրբապատկերների քանակ կա, և թե ովքեր են ճարտարապետները, վերջնական տեսքն ինչպիսին պետք է լինի, սրանք հարցեր են։ Անշուշտ, նույնպես մեր տեսադաշտում են։

-Սրբազան, խոսո՞ւմ եք արդյոք Դադիվանքի հոգևոր հայրերի հետ, ինչպե՞ս են զգում իրենց։ Արդյոք ճնշումներ կա՞ն։

-Իհարկե, խոսում ենք, ճնշումներ չկան։ Հնարավոր է՝ բարձր ձայներ լսվեն վանքում կամ խոսակցություններ, բնական է, քանի որ  իրարից շատ մոտ են գտնվում, բայց ընդհանուր իրենց վարդապետական և գիտական աշխատանքների, թեզերի վրա են աշխատում։

-Քանի որ մինչև այս պահը որևէ հարցը հօգուտ Հայաստանի չի լուծվում, հնարավո՞ր է հասնեն նրան, որ վերջնարդյունքում մեր հոգևոր հայրերը դուրս գան վանքից։

-Ամեն ինչ հնարավոր է։ Մենք հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ ամեն ինչ հնարավոր է, ամեն անակնկալ նրանցից սպասելի է, բայց ես չէի ուզենա, որ մենք կորցնենք Դադիվանքը, իսկ  դա կնշանակի կորցնել Դադիվանքը, քանի որ մեր իրավասության տակ է այն և մեր հոգևորականներն են այնտեղ աղոթում։ Կարծում եմ՝ բոլորս մեր աղոթքները, մեր մտածումներն առ Աստված պետք է  հղենք, որ նման հարցի առաջ կանգ չառնենք։

-Ռուս խաղաղապահները կարողանո՞ւմ են արդյոք մեր հոգևոր հայրերի անվտանգությունն ապահովել։

Միանշանակ, սա չի էլ քննարկվում, քանի որ նրանց ներկայությունը հենց դրա համար է, որ հենց եկեղեցու և հոգևոր հայրերի անվտանգությունն ապահովեն, այլ անելիք այնտեղ չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում