Monday, 03 10 2022
Մոբիլիզացիա ռուսական ձևով. Զինկոմներից հորդորում են իրենց հետ վերցնել զրահաբաճկոն, սաղավարտ և այլ անհրաժեշտ իրեր
ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության տարածքը շփոթում է Արցախի հետ
18:30
Իրանը հայտնել է 7 մլրդ դոլարի ակտիվների վերադարձի մասին
Երևանում տների գները անցել են Մոսկվայի և Պետերբուրգի գներին. Վահան Քերոբյան
18:25
Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին
Կլաարի գործունեությունը քաղաքական է․ Դիմելու եմ՝ ներկայացնելու ապացուցող տեսանյութեր
Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը
Նախկին նախագահների ձևաչափին «տրված» իշխանության «պետպատվերը»
Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է համարում
17:50
Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին
17:46
Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում
17:42
ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17:41
Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու
Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել․ Բաբաջանյան
Խաբարովսկում մոբիլիզացածների կեսին սխալմամբ են կանչել
17:00
Սահակաշվիլիի ուկրաինացի կինը բացահայտել է, թե ով է դավաճանել իր ամուսնուն
ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը
16:45
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 4, 2022
Հյուսիսային Օսիայում հայտարարել են Վրաստանի հետ սահմանին մարդատար մեքենաների հերթերի բացակայության մասին
16:35
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 4, 2022
16:30
Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին
Հանրային պաշտպանին դիմելիս կեղծ տվյալ ներկայացնողը կպատժվի տուգանքով, ընդհուպ ազատազրկմամբ
Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով
Հայաստանում բարելավվում են հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների և ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները

Փակուղի

Անձնական փորձից կարող եմ վստահորեն ասել, որ քրեական գործերով նախաքննության խայտառակ որակը Հայաստանում միշտ չէ, որ կոնյունկտուրային պատճառներ ունի: Դեպքերի իննսուն տոկոսում մենք ուղղակի գործ ունենք անորակ քննչական, դատախազական կոնտինգենտի հետ, որը շատ մոտավոր պատկերացում ունի սեփական պարտականությունների և գործունեության իմաստի վերաբերյալ:

Քննիչի, դատախազի աշխատանքը ինտելեկտուալ ոլորտին է պատկանում, և նման պարտականություններ ստանձնած մարդը պետք է ճկուն վերլուծական միտք ունենա, սովորելու, կատարելագործվելու ձգտում և հատկություն: Եվ ահա, նման սկզբունքներով առաջնորդվող քննիչն ու դատախազը որևէ գործ քննելիս կամ վերահսկելիս հավաքում են իրենց ձեռքի տակ եղած ապացույցները և ապացուցողական բազայի վերլուծության արդյունքում որոշում հանցագործին, իհարկե, աշխատելով վերջինիս բացահայտումը հետագայում ամրապնդել այլ ապացույցներով:

Հայաստանում, սակայն, գրեթե ամենուր գործում է բոլորովին ուրիշ մեխանիզմ. քննության այս կամ այն փուլում քննիչը, հիմնվելով սեփական ինտուիցիայի վրա, որոշում է, թե ով է հանցագործը, և սեփական զգացողությունը փորձում ներկայացնել որպես իրողություն, որն էլ, որպես կանոն, ամրացված է լինում մեղադրվողի ինքնախոստովանությամբ կամ էլ մեկ-երկու հավաքագրված վկաների ցուցմունքով: Ու եթե այս պրոցեսը պարզորոշ ներկայացնենք, պետք է ասենք, որ Հայաստանում նախ որոշում են, թե ով է մեղադրյալը, հետո նոր միայն փորձում ապացույցներ ստանալ: Եթե հաջողվում է օբյեկտիվ ապացույցներ ստանալ` շատ լավ, եթե չի հաջողվում` դրանք սարքվում են ինչ-որ կերպ:

Իսկ ո՞րն է նման վիճակի պատճառը. նախևառաջ այն կրթությունն ու դաստիարակությունը, որ ստանում են Հայաստանի ապագա իրավաբանները հայրենի բուհերում: Բոլորս գիտենք, թե ինչ մթնոլորտում է տեղի ունենում, ասենք, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ընդունելությունն ու ուսումնառությունը, ովքեր և ինչպես են ընդունվում այնտեղ և ինչպես են ավարտում: Եվ որ կարևոր է` ինչն է մարդկանց այդքան ձգում դեպի իրավաբանություն: Երկրորդը` դատական համակարգի անողնաշարությունն է, որը չի զլանում կուրորեն հաստատել դատախազության բերած մեղադրանքները:

Եթե դատարանները իսկապես լինեն անկախ և թույլ ապացույցներով, կասկածելի ինքնախոստովանություններով կալանքի սանկցիա չտան և քննիչի կողմից մոտավորապես որոշված «հանցագործներին» ազատ արձակեն, ահա այդ դեպքում քննչական մարմինները ստիպված կլինեն մտածել ավելի որակյալ նախաքննության մասին՝ հասկանալով, որ մարդուն կարելի է բանտ ուղարկել միայն ու միայն անառարկելի, կասկածների տեղիք չտվող ապացույցների հիման վրա: Ի վերջո, չպետք է մոռանալ գործող Սահմանադրության դրույթն այն մասին, որ չփարատված կասկածները, այսինքն` կասկածելի ապացույցները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի, սկզբունք, որ թերևս մեր երկրում ընդհանրապես չի կիրառվում:

Սա այն դեպքում, երբ արևմտյան իրավաբանությունը առաջնորդվում է «ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում» սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում