Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Առողջությո՞ւն, թե՞ իրավիճակ է փոխվում. Էրդողանը մոռացա՞վ Հայաստանի առաջ քաշած պայմանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը Իլհամ Ալիևի հետ մասնակցելով Արցախի դեմ պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում օդանավակայանի բացմանը, հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությանը: Էրդողանի անդրադարձը հետաքրքիր է մի հանգամանքի առումով: «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությանը: Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել», ասել է նա, նշելով, որ չկա հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը խանգարող այլ բան:

Էրդողանը մոռացե՞լ է այսպես կոչված «միջանցքի» մասին, որի վերաբերյալ խոսել էր հանդիպելու վերաբերյալ Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցված Հայաստանի վարչապետի հայտնի առաջարկի մասին բարձրաձայնելիս: Գործ ունենք ծերունական մոռացությա՞ն հետ, թե՞ իրավիճակի փոփոխության, երբ Էրդողանի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորման խնդիրը միայն Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտումն ու փոխադարձ ճանաչումն է: Եվ արդյո՞ք սահմանների ճանաչման մասին խոսելով, Թուրքիայի նախագահը չի ակնարկում, որ խորքային առումով Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերության կարգավորման գլխավոր խնդիրը այն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի հետ փոխադարձ սահմանը: Ինչպես հայտնի է, Հայաստանի անկախ հանրապետությունն այդ սահմանը չի ճանաչել: Իհարկե այս ամենը մեկնաբանության կամ ենթադրության դաշտում է, որովհետև նույն հայ-ադրբեջանական սահմանի ճանաչման համատեքստում Էրդողանը կարող է «հանգիստ տեղավորել այսպես կոչված «միջանցքի» հարցը, և գուցե այս պարագայում հենց այդպես էլ դիտարկում է:

Մյուս կողմից, հենց այն հանգամանքը, որ նա կարող է այդ թեման շոշափել ոչ թե ապրիորի, այլ ըստ անհրաժեշտության, արդեն իսկ ուշադրության արժանի հանգամանք է: Ասել կուզի, որ Էրդողանն այս դեպքում գերադասել է չխոսել միջանցքից: Եվ այստեղ թերևս ուշադրության է արժանի մի հանգամանք էլ: Ալիևի հետ լինելով ադրբեջանաթուրքական վերահսկողության տակ անցած տարածքներում, Էրդողանը հետևել է նաև ճանապարհաշինության ընթացքին, որն ալիևյան քարոզչությունը ներկայացնում է իբրև «զանգեզուրյան միջանցքի» այսպես ասած առարկայացում: Այդ պարագայում, հայ-թուրքական հարաբերության առումով խոսել «միջանցքի» մասին Էրդողանի և Ալիևի խոսքը կհնչեր տարօրինակ: Նրանց ունկընդիր ադրբեջանական հանրության մոտ հարց կառաջանար՝ եթե իրականությանը համապատասխանում է «միջանցքի» հարցում հաջողության և անգամ կառուցման մասին քարոզչությունը, այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կա խոսել Հայաստանի առաջ այդպիսի պայմանի մասին: Այդպիսով, մեծ հավանականությամբ ադրբեջանա-թուրքական շրջանառության մեջ «միջանցքը» ավելի շատ վերածվում է այսպես ասած ներքին սպառման առարկայի: Այսինքն, Ալիևը պատերազմից հետո փորձել է Հայաստանին թելադրել օրակարգ, այսպես ասած տաք հետքով, սակայն չհաջողելով այդ գործում, մեծ հաշվով դարձել է իր այդ «հնչեղ» փորձի գերին իր հանրության առաջ: Ըստ այդմ, պետք է որևէ կերպ բավարարել հանրությանը: Սա անշուշտ չի նշանակում, թե Ադրբեջանը և Թուրքիան հրաժարվելու են արտաքին տիրույթում այդ օրակարգը առաջ մղելու փորձերից: Հետևաբար Հայաստանը պետք է շարունակի զգոն և ամուր լինել դրանք հետ մղելու գործում, այդ թվում և փորձելով օգտագործել խնդիրները, որ Ալիևը ժամանակի ընթացքում կուտակելու է հենց իր հանրության հետ հարաբերություններում: Միաժամանակ, Երևանը թերևս պետք է փորձի օգտագործել նաև որոշակի մասշտաբային տարբերությունները, որ ունեն Ալիևի և Էրդողանի խնդիրները: Սա անկասկած բավականին բարդ և տարողունակ դիվանագիտական աշխատանք պահանջող իրողություն է, ավելի շուտ գործընթաց, որում կարող են լինել տարբեր, բազմաբնույթ նպատակներ, իսկ որևէ նպատակի հասնելու հնարավորությունները խիստ հարաբերական: Բայց սա է հայկական քաղաքականության խնդիրը ռեգիոնալ նոր իրավիճակում, որի լուծումներին պետք է գնալ քայլ առ քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում