Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ու Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վահագն Մարտիրոսյանը նշում են՝ սա պարզապես աշխատանքի իմիտացիա է, քանի որ այն ոչ մի տեղ չտանող պրոցես է։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, նշում են․ «Միակ մարդը, որը շահեց Հոկտեմբերի 27-ից, Ռոբերտ Քոչարյանն էր»։