Thursday, 09 12 2021
Այս նախագծով մասնագիտական ստաժ չունեցողը կարող է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Վարդանյան
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին
Խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 զոհվածի մարմին
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ
Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորվել
10:10
Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Գեղեցիկ իրավիճակ է. ՏԻՄ-երում կոալիցիոն միավորումները կլինեն ՔՊ-ական ընդդիմադիր խոշորացույցի տակ. Աղազարյան
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ
Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով
09:15
Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները
«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով
Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»
ՀՀ֊ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից
01:00
Ավստրիան դադարեցնելու է լոքդաունը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների և ապաքինված անձանց համար
00:45
Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի
00:30
ՄԱԿ-ի յոթ խաղաղապահ է զոհվել Մալիում պայթյունի հետևանքով
Առաջարկվում է վերականգնել Հայաստանի սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը
Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում
Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
ԵՊՀ-ում կայացել է հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին նվիրված գիտաժողով
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում
23:30
Բլինկենը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա և Հարավարևելյան Ասիայի երկրներ
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը դիտարկել է ՀՀ նախագահության ժամանակահատվածի առաջնահերթ ուղղությունները
Սենատում Թաթոյանն անդրադարձել է գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի N 23-Ն հրամանը՝ փակ տարածքներում դիմակ կրելու պայմանների մասով։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝

1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ.

2) բնակության վայրում (տանը, բնակարանում).

3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).

4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).

5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.

6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.

8 ) Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.

9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.

10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.

11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.

12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում