Thursday, 09 12 2021
Ինչ կապ ունի հայհոյանքը խոսքի ազատության հետ, դա պարզաբանեք․ Հովակիմյանը՝ Աղվան Վարդանյանին
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ Արգենտինայի գավաթակիր
Իշխանությունը մարդկանց զրկում է՝ ինչպես Հախվերդյանը կասեր՝ արտահայտվելու իրավունքից
11:48
Հունաստանի վարչապետը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է պատմությունն ու աշխարհագրությունը խեղաթյուրելու Թուրքիայի փորձերի մասին
Այս օրենքը բերվել է մեկ մարդու պաշտպանելու համար․ հայհոյանքը մարդիկ անելու են մտքում․ Աղվան Վարդանյա
Այսօր իրական օրակարգում 3 հարց կա․ Սամվել Բաբայան
Նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը սոփեստություն է․ Վահագն Հովակիմյան
11:20
Նավթի գներն աճել են- 08-12-21
Այս նախագիծը ինքնախոստովանություն է՝ լիազորությունների չարաշահում․ Վարդևանյան
Հայաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 300 դեպք, մահացել է 19 մարդ
Այս նախագծով մասնագիտական ստաժ չունեցողը կարող է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Վարդանյան
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Ուղիղ․ Հակակոռուպցիոն կոալիցիան ընտրում է կառավարման խորհուրդ
Խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 զոհվածի մարմին
ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին
Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ
10:15
Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Գեղեցիկ իրավիճակ է. ՏԻՄ-երում կոալիցիոն միավորումները կլինեն ՔՊ-ական ընդդիմադիր խոշորացույցի տակ. Աղազարյան
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ
Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով
09:15
Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները
«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով
Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»
ՀՀ֊ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից
01:00
Ավստրիան դադարեցնելու է լոքդաունը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների և ապաքինված անձանց համար

ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարը խնդրեց, որի Հռոմի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Հայաստանը գնահատում է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության պահպանման հարցում։ Այսօր այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ ունեցած բանակցությունների արդյունքները։

Նրա խոսքով ՝ Սուրբ աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և այս առումով նախորդ տարին ևս բացառություն չէր։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել»,-ասաց Միրզոյանը։

Նա կրկին շեշտեց, որ այժմ էլ Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները` շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Մենք խնդրում ենք, որ Հռոմի սուրբ քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,-ասաց Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ է հայտնվել հայկական պատմամշակութային ժառանգությունը, որն այժմ ոչնչացման վտանգի տակ է:

Այս առումով նա կարևորեց խնդրի նկատմամբ ինչպես ՅՈւՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ աթոռի հետաքրքրությունը։

Բացի այդ, Երևանը շնորհակալ է Վատիկանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար։ Միրզոյանն ընդգծեց, որ մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը կարևոր է ապագայում նման երևույթները կանխելու համար։

Հոկտեմբերի 27-28–ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում