Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Ինչ է կատարվում Վրաստանում. Հայաստանի համար կարևոր զարգացումներ

Հետաքրքիր զարգացումներ են հարևան Վրաստանում, որտեղ ինչպես հայտնի է հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու ՏԻՄ ընտրության երկրորդ փուլը: Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու վերադարձի հանգամանքը հիմնավորապես փոխել է այդ երկրում ներքաղաքական իրավիճակը, առաջ բերելով շոշափելի ինտրիգ: Նրա Միացյալ ազգային շարժում կուսակցությունը «կոալիցիոն ընդդիմություն» է ձևավորում Թբիլիսիի քաղաքապետի ընտրության շուրջ, որտեղ Սաակաշվիլու ուժը մրցելու է իշխող Վրացական Երազանքի թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձևի հետ: Առաջին փուլում Կալաձեն հավաքել է 45 տոկոս ձայն, իսկ Սաակաշվիլու ուժի թեկնածու Նիկա Մելիան՝ 34 տոկոս: Բայց, այժմ ընդդիմությունը փորձում է ձևավորել քաղաքական մեծ ու փոքր ընդդիմադիր ուժերի կոալիցիա և դա ստացվում է: Իսկ կոալիցիայի պարագայում ընտրության արդյունքը կարող է դառնալ խիստ անկանխատեսելի: Իսկ Վրաստանում, ինչպես և Հայաստանում Երևանը, Թբիլիսին ըստ էության երկրի կեսն է բոլոր առումներով, հետևաբար Թբիլիսիում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը կունենա համապետական քաղաքական նշանակություն, մեծ հավանականությամբ ձևավորելով քաղաքական նոր իրավիճակ, որը կարող է բերել խորհրդարանի արտահերթ ընտրության, իսկ այդ դեպքում՝ նաև մեծ հավանականությամբ կարող է բերել իշխանափոխության:

Առկա զարգացումներում առավել ուշագրավն այն է, որ Սաակաշվիլու ուժի ձևավորած կոալիցիային միացել է Նինո Բուրջանաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը, Սաակաշվիլու զինակիցը Վարդերի հեղափոխության շրջանում: Ստացվում է, որ զինակիցները վերստին միանում են նոր «հեղափոխության» համար: Իհարկե Բուրջանաձեն Վարդերի հեղափոխությունից երեք տարի անց դարձավ Սաակաշվիլու դեմ ընդդիմության առաջնորդներից մեկը: Այդ ընդդիմությանը Սաակաշվիլին հաղթեց, և տարիներ անց միայն զիջեց արդեն Իվանիշվիլուն: Նինո Բուրջանաձեն Սաակաշվիլուն քննադատել էր նաև նրա վերադարձից հետո, բայց հիմա միանում է նրա կոալիցիային և ասում, որ պետք է մի կողմ թողնել նախկին «նեղացածությունները»: Առաջին հայացքից կա պարզ մի բան՝ Բուրջանաձեն պարզապես հաշվարկում է, որ կորցնելու բան չկա՝ միևնույն է չունի մեծ քաղաքական հեռանկար, հետևաբար Սաակաշվիլու կոալիցիայի չհաջողելու դեպքում ինքը մեծ բան չի կորցնի, պարտությունը կլինի Սաակաշվիլունը, փոխարենը կարող է ասել, որ ինքը մի կողմ թողեց «անցյալն» ու հանուն հաղթանակի միացավ նրան: Կամ այդպես կհավաքի որոշակի դիվիդենտ ընդդիմադիր ընտրազանգվածի համար, կամ առնվազն չի կորցնի ոչինչ: Իսկ, եթե լինի հաղթանակ, ապա դա արդեն Բուրջանաձեի համար ալիքի վրա հայտնվելու հնարավորություն է:

Բայց, Վրաստանում տեղի ունեցողի առումով դիտարկման է արժանի թերևս խնդրի նաև արտաքին կողմը: Մասնավորապես, Բուրջանաձեն տարիներ առաջ բավականին բաց կերպով դիրքավորվում էր պրոռուսական կողմնորոշումով: Նա այցելեց Մոսկվա, կարծես թե ունեցավ հանդիպում անգամ Պուտինի հետ: Ներկայումս իհարկե չկա այդ կոմունիկացիան, բայց արդյո՞ք չկա նաև «նստվածքը»: Սա թերևս բաց հարց է, հատկապես տեղի ունեցողի ֆոնին: Բանն այն է, որ Վրաստան Սաակաշվիլու վերադարձը  թերևս չէր կարող տեղի ունենալ առանց լուրջ աջակցության: Իհարկե կարող են լինել ենթադրություններ, թե որտեղից էր այդ աջակցությունը: Ավելին, հնարավոր է, որ Վրաստանի առումով ստեղծվել է իրավիճակ, երբ նրա վերադարձն ու հարուցած ինտրիգը տեղավորվում է Վրաստանի հարցում ռազմավարական իմաստով շահագրգռություններ ունեցող բոլոր խոշոր խաղացողներին:

Հարկ է նկատել միայն, որ իր նախագահության շրջանում Սաակաշվիլիի գործունեության արդյունքում Վրաստանում ահռելի դարձավ թուրք-ադրբեջանական ազդեցությունը, հնարավոր է ընդհուպ հատուկ ծառայությունների և իրավապահ համակարգի առումով: Համենայն դեպս, փաստ է օրինակ, որ Վրաստանի մայրաքաղաքում կարողանում են հատուկ օպերացիաներ իրականացնել ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունները, առևանգելով կամ վերացնելով Ալիևի համար անցանկալի լրագրողներին կամ բլոգերներին: Արդյո՞ք դա հիմք է մտածելու, որ Վրաստանի նախկին նախագահի վերադարձը թուրք-ադրբեջանական նախաձեռնություն կամ նախագիծ է, որով փորձ է արվում օրինակ Վրաստանի վրա ճնշում բանեցնել, ասենք 3+3 ռեգիոնալ ձևաչափի հավանություն կորզելու ուղղությամբ: Կարող ենք անել միայն ենթադրություններ: Սակայն, հատկանշական է, որ Նինո Բուրջանաձեն միանում է Սաակաշվիլիին, մի կողմ դնելով «նեղացածությունները»: Բուրջանաձեն, որը ժամանակին չափազանց ասոցացվել է Ռուսաստանի հետ: Եվ արդյո՞ք նրա միջոցով Մոսկվան չի փորձում դառնալ «բաժնետեր» մի գործընթացի, որը Վրաստանում կարող է դառնալ առանցքային քաղաքական զարգացում, անկախ՝ իշխանափոխության հեռանկարով, թե՞ առանց դրա: Ընդ որում, եթե կա այդպիսի արտաքին շերտ, արդյո՞ք Բուրջանաձեի ներգրավումը Սաակաշվիլու կոալիցիայում նշանակում է Վրաստանի հարցում Թուրքիայի հետ Մոսկվայի համաձայնություն, թե՞ հակառակը՝ ունի ներսից այսպես ասած դիմադրություն կազմակերպելու նպատակ: Անկասկած է, որ Վրաստանում տեղի ունեցողն ունի ռեգիոնալ նշանակություն, և հատկապես նշանակություն Հայաստանի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում