Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի բռնաբարված ժառանգությունը․ Կապառոսի արդյունքն ու առաքելությունը

Հայաստանի ազգային հավաքականի վերջին ելույթներից հետո ֆուտբոլային որոշ շրջանակներում սուր քննադատության է ենթարկվում իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը: Մասնավորապես շատ է խոսվում խաղային ձեռագրի բացակայության, ինչպես նաև տակտիկական բացթողումների մասին։ Նշենք, որ Կապառոսի գլխավորությամբ մեր ընտրանին պատմական արդյունք էր գրանցել հաղթող ճանաչվելով Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականն այսօր էլ տեսական հնարավորություն է պահպանում աշխարհի առաջնության ընտրական փուլում խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ Չմոռանանք, որ Կապառոսը Հայաստանի հավաքականը գլխավորել էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Իտալիայից կրած 9։1 հաշվով պարտությունից հետո։ Իսպանացի մասնագետը որպես ժառանգություն ստացել էր կազմաքանդված ֆուտբոլային մի թիմ, որը տարիների ընթացքում եթնարկվել էր բազմաթիվ փորձությունների։ Այսօր պետք է արձանագրենք նախքան Կապառոսը 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի խաղում այդպես էլ չէր ձևավորվել խաղային ձեռագիր: Դժվար էր ասել նաև թե ի՞նչ ոճի ֆուտբոլ է դավանում մեր հավաքականը: Օրինակ, Ուկրաինայի ազգային հավաքականը կազմավորումից ի վեր չնայած մարզիչների փոփոխության ունի խաղաոճ որը որևէ կերպ չի փոփոխվում: Նման օրինակները շատ են: Արդյունքից զատ Կապառոսը փորձում է մեր հավաքականում ներդնել ձեռագիր, խաղալու սեփական մշակույթ։ Դա հնարավոր չէ անել մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում։ Այո, ոմանք քննադատում են իսպանացի մասնագետին, մոռոնալով, որ տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը չունենալով ձեռագիր ձախողվում էր գրեթե բոլոր ընտրական մրցափուլերում։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում խոսում էինք հավաքական չունենալու մասին, իսկ այսօր մեղադրում ենք գլխավոր մարզչին, որ մեր գլխավոր թիմը ժամանակից շուտ չի նվաճել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ինչևէ, իրականում որն է խաղային ձեռագիր չունենալու և նման ժառանգություն ստանալու պատճառը կամ մեղավորը: 2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկը» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին: Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանի դուրը չեկավ և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց: Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսամնը շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը:Նշված մասնագետներից թերևս Պերտերֆլիդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու:Մասնավորապես, Պորտրեֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու: Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Հեռացավ պատվով:

Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին:Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին: 2016 թվականի եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին, գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ կարծում ենք բոլորն են հիշում:Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը: Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր ասենք Հենկ Վիսմանին, Բեռնար Շալանդին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում, որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստանը գալը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Այստեղ պարզ է դառնում, որ հավաքականի արտասահմանցի մարզիչներին Հայրապետյանը ընտրել է բացառապես «էժան լինելու» համար: Դե բանական է, որ արտասահմանցի «էժան» մասնագետներն առանձնապես չեն տարբերվում հայաստանցի մասնագետներից:

Ի՞նչ էր Հայրապետյանը մտածում, երբ հավաքականը վստահում էր Սարգիս Հովսեփյանին, կամ Արթուր Պետրոսյանին, որոնք մարզչական կենսագրություն ըստ էության չունեին: Այս սկզբունքով առաջնորդվելու հետևանքով մոտ 16 տարի Հայաստանի ազգային հավաքականի խաղը ուղղակիր բռնաբարվել է:Կարող էր արդյոք այքան վայրիվերումներից հետո մեր հավաքականն ունենար ձեռագիր կամ խաղաոճ: Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում