«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարական է ներկայացրել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա արդեն գրել է հրաժարականի իր դիմումը։
Ինչպես ավելի վաղ մամուլը գրել է՝ մարզպետն առարկություն ունի ՔՊ-ի որոշման հետ կապված՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻմ ընտրություններում Թալին խոշորացված համայնքում առաջադրել մոտ մեկ ամիս առաջ ԺՊ նշանակված Տավրոս Սափեյանին։
Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ Գևորգյանն իր աջակիցների հետ ստեղծել էր «Թալին աշխարհ» դաշինքը և ամենայն հավանականությամբ ընտրություններին այդ դաշինքով կաշխատի ՔՊ-ի դեմ։