Tuesday, 19 03 2024
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Իսկ ո՞վ է դեմ ապաշրջափակմանը, բայց հարցն այն է ի՞նչ գնով է դա լինելու․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

Օրերս Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ շուշեցի պատմաբան Աշոտ Հարությունայնը հայտարարել էր, որ Արցախի նախագահն ասել է, որ մտադիր է ցրել բանակը, իսկ երբ ինքը հարցրել է՝ ինչո՞ւ, նա պատասխանել է՝ «Ադրբեջանցիներն են պահանջում»: Սրան եղել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնական հերքումը: Ձեր կարծիքով նման քննարկումներ կազմակերպելը, նման հայտարարություններ անելը ի՞նչ վտանգներ են իրենց մեջ պարունակում: Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ:

Ես չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, թե ով ինչու է ասում և այլն: Ես կասեմ միայն մի բան, որ մեր բոլորիս գերնպատակը Արցախի Հանրապետությունը պահել ու պահպանելն է: Արցախի Հանրապետության գլխավոր ատրիբուտներից մեկը Զինված ուժերն են, որը պետք է պահպանվի:

Ադրբեջանն էլ պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում, որ Արցախն ունի զինված ուժեր: Սա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում:

Իհարկե, իրենք միշտ էլ դժգոհելու են: Իրենք, ի՞նչ է, ուզում եք, որ ասեն՝ Արցախում պետք է զինված ուժերը մնա՞ն: Հասկանալի է, որ իրենց նպատակն է Արցախի պետությունն ապամոնտաժելը, և ապամոնտաժելը նաև ներսից: Եվ այդ առումով բազմիցս ասել ենք, որ ամենամեծ վտանգը դա է, որ ներսից ապամոնտաժվի, մարդիկ ազգից դառնան ժողովուրդ,  ժողովրդից դառնան ամբոխ, ամբոխից էլ՝ ցեղատեսակ; Իսկ ցեղատեսակի համար ոչ մի արժեք չկա, միայն իրենց խոտը լինի, կերը լինի, բավարար է: Բայց նրանց բոլոր այդ ծրագրերը դատապարտված են ձախողման, և մենք պետք է կանգնենք մինչև վերջ և կանգնելու ենք:

Ի վերջո, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը այնքան ճնշումներ գործադրի Ռուսաստանի վրա, որ այս խնդիրն արդեն Ռուսաստանի մակարդակով վեր հանվի:

Ադրբեջանը, բնական է, դիմելու է տարբեր քայլերի, և մենք սա պետք է բնական համարենք, չզարմանանք: Իհարկե, Ադրբեջանի և Թուրքիայի գերնպատակն է, որպեսզի եղբայրական երկրներն ու ժողովուրդները իրար հետ գժտվեն: Նրանց համար իդեալական է ուրիշի ձեռքերով դա անել, առաջին հերթին Ռուսաստանի ձեռքերով, որպես մեզ համար եղբայրական երկիր ու ժողովուրդ: Բայց դա չի նշանակում, որ դա ստացվելու է: Մենք երբ խոսում ենք զինված ուժերի մասին, պարզ է, որ պաշտպանության բանակը լինելու է: Այլ հարց է, որ այն պետք է արդիականացվի, ժամանակակից պայմաններին համապատասխանի: Բայց այն, որ մենք ունենալու ենք մեր զինված ուժերը, մեր պետական ատրիբուտները, սա միանշանակ է:

Մամուլի գրում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Մեկը վերաբերելու է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելուն, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների քարտեզները: Երկրորդը վերաբերելու է ճանապարհ-միջանցքների ապաշրջափակմանը: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման փաստաթղթերի ստորագրումը, ինչ դա կարող է տալ մեզ:

Ես տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է ստորագրվելու, ճիշտ կլինի դա հարցնեք Հայաստանի համապատասխան մարմիններին: Իսկ ո՞վ է դեմ ապաշրջափակմանը: Մենք բազմաթիվ հարցեր ունենք, ի՞նչ գնով է դա լինելու, ինչ է լինելու հետո և այլն:  Կարծում եմ՝ բոլոր այդ բարցերին պետք է պատասխաններ տրվեն: չեմ կարծում, որ Ադրբեջանը համաձայնելու է 1920-ական թվականների սահմաններին: Ավելի շուտ համոզված եմ, որ չի համաձայնելու, որովհետև այնտեղ խնդիրներ կան տարածքների, որոնք ինքը ապօրինի զավթել է: Ես չեմ կարծում, որ Արցախից հրաժարվելը ճիշտ է և չեմ էլ կարծում, որ այդպես է լինելու, որովհետև չի կարող Հայաստանը հրաժարվել Արցախից: Եթե հրաժարվում է, դա այլ խնդիրէ,  բայց ես չեմ կարծում և չեմ էլ ուզում մտածել, որ այդպիսի բան կլինի: Արցախը կա և լինելու է՝ անկախ ամեն ինչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում