Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Շղթան և հոկտեմբերի 27-ը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և ահաբեկչությունից անցել է 22 տարի: Այդ ընթացքում 27-ի մասին թերևս ասվել է հնարավոր ամեն ինչ, հնարավոր բոլոր դիտանկյուններով, և գուցե անգամ անհնար ու աներևակայելի թվացող վարկածներով: Եվ դժբախտաբար, հոկտեմբերի 27 հնարավոր դարձած երկրում և երկրի հետ այս ընթացքում տեղի է ունեցել ներքին ու արտաքին հնարավոր ու անպատկերացնելի հետևանքների մի ամբողջ շղթա, մինչև 2020 թվականի աղետաբեր պատերազմ:

Հոկտեմբերի 27-ը դիտվում է այդ շղթայի սկիզբ, թեև այդ առումով ամեն ինչ ոչ միայն միարժեք չէ, այլ թերևս բավականին վիճելի է այն, որ 27-ը սկիզբն էր: Բայց, խոշոր հաշվով, թերևս անիմաստ է սկզբի փնտրտուքը, անիմաստ է փորձը՝ պարզել, թե որն էր շղթայի սկիզբը: 27-ն ու դրան հաջորդած 22 տարիները, դրանց ընթացքում տեղի ունեցած վերելքներն ու հիմնականում, գերազանցապես վայրէջքներն ու անկումները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի սրում են մի խնդիր: Ոչ թե փնտրել, թե ինչն էր սկիզբը, այլ հասկանալ տեղի ունեցածի և տեղի ունեցողի բնույթը, էությունը, բովանդակությունը, մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները, որ կիրառվել ու կիրառվում են անկախություն ձեռք բերած հետխորհրդային փոքր հանրապետության ու դրա ժողովրդի դեմ, որը սակայն մեծ ժողովուրդ է՝ հաշվի առնելով աշխարհասփյուռ հայկական ներուժը, որն ըստ էության այդպես էլ հավաքականորեն չծառայեց հայկական պետականության ամրացմանը: Այդ պետականությունն այսօր ապրում է ճակատագրական և վճռորոշ օրեր, ինչն արձանագրելը սակայն այսօր ամենաքիչն է, որ հնարավոր է և պետք է անել: Ու թեև կարող է հնչել տարօրինակ, սակայն հայ ժողովրդի և հայկական պետականության համար ճակատագրականության և ըստ էության ճակատագրապաշտության «դարաշրջանը» փակելու համար պետք է ի վերջո հասնել հանրային նոր մտածողության: Մտածողություն, որը կլինի նվազագույն միֆականացված և առավելագույնս ուղղված կլինի սեփական կարողությունների ռացիոնալ գնահատման, առանց ավելորդ վերամբարձության և հավակնոտության, միաժամանակ սակայն առանց ինքնանվաստացման և թերարժեքության և փոքրության բարդույթի:

Այո, պետք չէ խաբել ինքներս մեզ՝ մենք փոքր պետություն ենք, սակայն պետք չէ նաև այդ հանգամանքը վերածել բարդույթի: Փոքր պետություն լինելու ռացիոնալ գիտակցումը պետք է լինի ուժեղ և արդիական պետություն դառնալու մեծ կամքի խթան: Մենք մեզ հետ տեղի ունեցածը և տեղի ունեցողը խորությամբ հասկանալու, ընկալելու, վերլուծելու, հետևություններ անելու և լուծումներ գտնելու խնդիրը կարող ենք և պետք է լուծենք այդ կամքի ձևավորմանը զուգահեռ: Հայկական պետականության ամրությունն այդ կայուն զուգահեռի ապահովումն է: Մեկը չի կարող առաջ ընթանալ առանց մյուսի, դա կլինի խաբեություն: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրն է այսօր՝ դադարել ինքներս մեզ խաբելուց և ունենալ իրողություններին ոչ թե «լայն փակված աչքերով», այլ բարդույթներից, միֆերից և կարծրատիպերից զերծ մտքով նայելու կարողություն և ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում