Wednesday, 24 04 2024
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»

Չեմ կարծում, թե այժմ պատմության դասագրքերում սուր անկյունները կլորացված շարադրանքները անաչառության ու օբյեկտիվության արտացոլանք են. Սաֆարյան

Վերջին մեկ ամիսը աղջկաս հետ միասին ենք հայ ժողովրդի պատմության դասերն անում։ Մենք որպես սովետական վերջին սերունդ մեր հայ ժող պատմությունը մի բարալիկ դասագրքով էինք անում, իսկ Հայաստանի պատմության մասին ավելի շատ բան իմացանք Ղարաբաղյան շարժման տարիներին սամիզդատի տպագրություններից, շարժման տպավորիչ ելույթներից, որոնք մինչև այժմ խնամքով պահում եմ։

Հանուն արդարության՝ ժամանակս միշտ քիչ է եղել կարդալու նախասովետական ու վաղ սովետական շրջանի պատմության մասին ծավալուն աշխատություններ։

Չեմ կարծում, թե այժմ պատմության դասագրքերում սուր անկյունները կլորացված շարադրանքները անաչառության ու օբյեկտիվության արտացոլանք են։ Բայց անգամ դրանով հանդերձ, երբ կարդացածիդ ու փաստերի համադրության վրա քո վերլուծությունն ու եզրահանգումներն ես կառուցում, պատկերը սարսափելի է։

Չէի իմացել, որ Հայրենիքի փրկության շարժում այն ժամանակ էլ եղել է, տարածաշրջանային զարգացումների միտումների հետ վտանգավոր կոռելացվող ներքին խլրտոցներ եղել են, վերջապես այդ խորությամբ չգիտեի ներքին դավաճանությունների, զինվորականությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու, ներքին դավաճանության ու մնացածի մասին։ Դեհ, մի խոսքով, Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի, Սևրի, Կարսի անկման, բոլշևիկների ու Հայաստանի խորհրդայնացման ու մնացած ողբերգական դրվագների շատ մանրամասների մասին։

Երբեմն սարսափում ես, քունդ ու շունչդ կտրվում ու թվում է, թե դարասկզբի պատմությունը կրկնվում է՝ նույն ձեռագրով, նույն տեխնոլոգիաներով։

Ու մտածում ես, որ ոչ միայն բոլորս, այլ հատկապես Հայաստանի առաջին հանրապետությունը ղեկավարած ուժը պետք է որ դասեր քաղած լինեինք այդ պատմությունից՝ քաղաքական առավելապաշտությունից, իրատեսությունից մինչև քաղաքական կայունություն ու ժողովրդավարական կոնսոլիդացիայի անհրաժեշտություն ու արտաքին դերակատարների հետապնդած ռազմավարությունները հասկանալը․․․ Նայում ես այսօրվան՝ բացարձակ այդ հետևությունների մեջ չենք․․․

Նայում ես ԱԺ-ում քննարկումներից մինչև առաջիկայի համար պլանավորված հանրահավաքային գործողություններ, հասկանում ես, որ վարքագծի մոտիվացիան կամ խրոնիկ չարությունն է, կամ շարասյունային գործոնները, կամ տգիտությունը, կամ․․․․

Ինչ էլ որ լինի, դրա արդյունքը պետականություն կորցնելն էր․․․ Հուսամ, պարամետրային մի քանի տարբերությունները, որ այժմ կան, մեզ այդ ճանապարհով չի տանի․․․ Պատմության սպիրալը թվացյալ է նույն կետի վրա, իրականում՝ փոքր այլ հարթության վրա կամ տարածության մեջ է․․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում