Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային վարժություններ` դիրքերի փոփոխմամբ։