Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ծրագիրը բարելավել է գործազուրկ բնակչության ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունները

Ս.թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ  «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող  «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով»  ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերել  է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում երկու փուլով։

Առաջին փուլի շրջանակում վերոնշյալ մարզերում պատրաստվել են 75 մարզաբնակ մասնագետներ, որոնցից 48-ն արդեն անցել են աշխատանքի առաջատար ՏՏ ընկերությունների մարզային մասնաճյուղերում։ Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրել են ինժեներական և ծրագրավորման համապարփակ ուղղություններ, ինչպես նաև ձեռք են բերել տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար այլ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Վեցամսյա դասընթացները մատուցել են ծրագրի հիմնական գործընկեր հանդիսացող  ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետները։ Դասընթացներին անմիջապես հաջորդել է երկամսյա աշխատանքային պրակտիկա ՏՏ առաջատար ընկերությունների մարզային մասնաճյուղերում։

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մարզաբնակ 45 երիտասարդներ ստացել են բիզնես սկսելու և այն զարգացնելու եզակի հնարավորություն։  Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի պլանավորման գործնական դասընթացներ, տրամադրվել են սուբսիդավորված վարկեր։ Ծրագիրը նպաստել է նաև աշխատատեղերի և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը մարզերում:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով:

2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իր գործունեությունը սկսելով դեռ 1990-ականներից, օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը՝ ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանում, Արցախում և Վրաստանում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jinishian.org:

Լրացուցիչ տեղեկությունների համար`

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ

Լիանա Սարգսյան

Հեռ.` (37410) 525809, 544417, 544418

Բջջ.՝ (37491) 549437

Էլ. փոստ` [email protected]

Կայք` www.jinishian.org

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում