Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ինչպես գլորվեց Հայաստանը «հաղթանակի» փոսից պարտության ճահիճ

Հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական կյանքի մեծագույն մասը, թե ժամանակի, թե տարածության առումով, դժբախտաբար անցավ ռազմա-հայրենասիրական պաթոսի, քան լրջմիտ աշխատանքի տրամաբանությամբ: Դրա հետևանքը եղավ այն, որ, երբ պետությունը աշխարհաքաղաքական իրողությունների բերումով կանգնեց չափազանց լուրջ և խորը մարտահրավերների և մասշտաբային պատերազմի առաջ, պարզվեց, որ պաթոսից անդին կա պատրաստ լինելու թե ռազմա-տեխնիկական, թե հոգեբանական խնդիր: Ընդ որում, հոգեբանական խնդիրը միանգամայն հասկանալի է: Երբ տարիներ շարունակ համատարած քարոզ է վարվում առ այն, որ թշնամին կամ հակառակորդը տգետ է, անզոր, թույլ, և այլն, ապա ուժգին հարվածի հետ բախումից հետո տեղի է ունենում հոգեբանական բախում պատրանքի և իրականության միջև, պարզապես ինքնախաբեության բացահայտումը գալիս է շատ ավելի ուշ, իսկ տվյալ պահին այդ բախումից գալիս է խուճապ, անորոշություն, անգամ վախ: Մինչդեռ, 44-օրյա պատերազմում մեր գլխին թափվեց այն, ինչին մենք բացարձակապես պատրաստ չէինք, որովհետև Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը նաև ապրիլյան պատերազմից հետո հանրությանը մատուցել էր մի իրականություն, որը փաստորեն բացարձակ կապ չուներ իրերի իսկական դրության հետ թե ռազմական, թե քաղաքական իմաստով: Եվ իրականություն, որի առանցքային մանրամասներին ու դետալներին տիրապետում էր միայն ու միայն ինքը, հակառակ դեպքում հազիվ թե բարձրագույն մակարդակով խոսել «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգելու վտանգի մասին:

Եվ բուն խնդիրը բոլորովին այն չէ, որ 2016-ի քառօրյայից հետո ձևավորվեց գնահատական, որ քառօրյան հայկական զինուժի հաղթանակն էր, քանի որ թույլ չտրվեց Ադրբեջանին հասնել լուրջ նպատակների: Բուն խնդիրն այն էր, որ Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական էլիտա կոչվածը այդ քառօրյայից հետո տիրապետելով անհրաժեշտ կոնֆիդենցիալ տեղեկատվության՝ մեկը մի փոքր շատ, մյուսը  ՝ մի փոքր քիչ, ուժ և անգամ բարոյականություն չգտավ հանրության հետ գոնե ապագայի մասին լրջորեն խորհելու և խոսելու հարցում: Ավելին, եթե իրերի բուն դրության պայմաններում քառօրյան միայն քարոզչական ճակատում էր հնարավոր դիտարկել հաղթանակի համատեքստում, ապա միևնույն է, Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի որակական, վարքագծային հիմնարար վերափոխումը կարող էր լինել այդ հաղթանակի նաև ռազմա-քաղաքական իրապես կապիտալիզացիայի միջոց, սկսելով Հայաստանում տարիներով արմատավորված իռացիոնալ պաթոսը աստիճանաբար բերել ռացիոնալ քաղաքականության և քաղաքագիտության դաշտ: Եվ այստեղ համարել, որ խնդիրը միայն Սերժ Սարգսյանն էր, կնշանակի շարունակել ինքնախաբեությունը:

Խնդիրը այդ էլիտան էր ամբողջությամբ, իր բոլոր ներկայացուցիչներով, որոնք պաշտոնի էին այդ շրջանում, կամ թողել էին պաշտոնը, սակայն ունեին առանցքային դեր ընդհանուր համակարգի վարքագծի ձևավորման տեսանկյունից: Եվ մեծ հաշվով, այսօր հենց այդ էլիտան է, որ 2016-ից հետո հանրությանը ամեն կերպ պահելով հաղթանակի իռացիոնալ ծուղակում, այսօր էլ փորձում է պահել պարտության իռացիոնալ ծուղակում, թույլ չտալով խորհել որևէ այլ բանի մասին, և անելով ամեն ինչ պարտության ու աղետի զգացումը առավելագույնս խորացնելու համար, այդ կերպ տեսնելով սեփական խնդիրների ու հավակնությունների բավարարման հուսալի ճանապարհը:

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում