Նոյեմբերի 9-ի հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը ի վերջո կհայտարարի, թե տարածքների փոխանակման ինչ գաղափար է քննարկել Հեյդար Ալիևի հետ, ինչի մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Քերի Քավանոն։ Ընդդիմադիր տարբեր գործիչներ կոչ են անում անկախ քաղաքական հայացքներից համախմբվել և թույլ չտալ նոր փաստաթղթերի ստորագրում: Արդյո՞ք հաջողության կհասնեն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի և հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանի հետ: