Նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրվելիք եռակողմ երկու հայտարարությունների մասին հայկական, ապա նաև ռուսական մամուլում հայտնված տեղեկությունը մեծ իրարանցում առաջացրեց, շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է սահմանազատմանը և սահմանգծմանը, երկրորդը՝ հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Ուշագրավ է, որ այս տեղեկությունից առաջ ՌԴ նախագահը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ասել էր, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, քանի որ քարտզները գտնվում են ՌԴ բանակի Գլխավոր շտաբում: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ռուսաստանը գործընթացից դուրս է թողնում տարածաշրջանային, ինչու ոչ նաև արտատարածաշրջանային խաղացողներին,Հայաստանը, ունենալով մեկ տարի ժամանակ, կա՞րող էր խուսափել այս գործընթացներից, այս փուլում կարո՞ղ ենք ինչ որ բան որոշել: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի Իսսամ Ֆարեսի հանրային և քաղաքական միջազգային հարցերի ինստուտի հետազոտող Եղիա Թաշչյանի հետ: