Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

«Միջանցքային տրամաբանության» հայաստանյան հեղինակի խոսքը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լռության մատնել ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի շաբաթներ առաջ արած հայտարարությունը, ըստ որի, երկու տասնամյակ առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալլիևը քննարկել են ու հղացել տարածքների փոխանակման գաղափար, որ ներառվել է արցախյան հակամարտության գործընթացում և որը ձևակերպել են միջնորդները: Քավանոն հրաժարվեց հայտնել մանրամասներ, ասելով, որ դրանով կարող է խանգարել խաղաղ գործընթացի վերականգնման հեռանկարին: Այդ հանգամանքը առավել ևս սրում է հարցը, թե ինչի մասին է խոսքը, ինչ փոխանակման:

Բանն այն է, որ այստեղ առանցքային մեկ այլ հարց է այն, թե այդ գաղափարը տեղ գտնելով Քի Վեսթի տարբերակում, ինչ «դեր» և «տեղ» է ունեցել բանակցային գործընթացում դրանից հետո, այսպես կոչված պրահյան գործընթացում՝ որ 2004  թվականին մեկնարկեց արդեն Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, կամ հետագայում մադրիդյան սկզբունքների մշակման և հրապարակման համատեքստում: Ամբողջ հարցն այն է, որ 44-օրյա պատերազմը ակնհայտորեն ոչ թե ինչ-որ «միջանկյալ» գործոն էր, որը գիծ է քաշում նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի միջև, այլ ըստ էության, դե ֆակտո, ռազմա-քաղաքական իմաստով այդ փուլերի մի օղակ է, որում Ադրբեջանը և Թուրքիան օգտվելով աշխարհաքաղաքական իրողություններից և իրենց ռազմական, ռազմա-քաղաքական առավելությունից, կարողացել են լուծել խնդիրներ, որոնք ներառված են եղել բանակցային գործընթացում տարբեր թղթերի կամ առաջարկների տեսքով: Եվ այն, որ պատերազմը ոչ թե քաշված գիծ էր, այլ ընդամենը մի օղակ, ըստ էության ընդունում են նաև Մինսկի խմբի համանախագահները, երեքն էլ, ինչի վկայություն է նրանց հայտարարությունները, որ խնդիրը լուծված չէ և պետք է «համապարփակ» կարգավորում: Այսինքն, նրանք ընդունում են, որ որոշ հարցեր այդուհանդերձ լուծված են, բայց լուծված չեն բոլոր հարցերը:

Ահա այդ առումով է, որ առանցքային նշանակություն է ստանում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը և անդրադարձը այն հարցին, որն այսօր փորձում է օրակարգ բերել Ալիևը, որը միարժեք մերժում է միայն Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը, որը գրեթե լիակատար լռության են մատնում միջնորդները և որի վերաբերյալ միայն սահմանային անձեռնմխելիություն է խոսում Իրանը, ինչը ամենևին չի նշանակում միջանցքային տրամաբանության իսպառ բացառում: Այդ իրավիճակում է, որ «տարածքների փոխանակման» այսպես կոչված գաղափարի հայաստանյան «հեղինակի» խոսքը դառնում է էական քաղաքական գործոն «միջանցքային» որևէ տրամաբանությունը չեզոքացնելու Հայաստանի ներկայիս ձևակերպված դիրքն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում