«Անկլավների առումով մեզ ձեռնտու լուծման մասին է խոսում Պուտինը, երբ հայտարարում է, թե հնարավոր են որոշ փոխզիջումներ»,-նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է «միջանցքային տրամաբանությամբ» հարցերին, քաղաքագետը մտավախություն ունի այն մասով, որ Հայաստանը կարող է տրամադրել միջանցքը, որի դիմաց մաքսակետ ունենա, բայց վերահսկողությունը ռուսների ձեռքում լինի։