
Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Գուրգեն Մադոյանի հաղթանակը սլովակ Ալջազ Սիռչելյաի նկատմամբ կասկած չէր հարուցում:
Մեր մարզիկը մեկ գլուխ բարձր էր մրցակցից և դա հասկացավ նաև Սլովակիայի ներկայացուցիչը: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 28ին կանցկացնի 2-րդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է,- հայտնում է ՀԲՖ-ն: Նա մասնակցել է Տոկիոյի օլիմպիական խաղերին և առաջին իսկ մենամարտում պարտություն կրել: