Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի դեմ, թե Հայաստանի համար. հայկական ընդդիմության դիլեման

Երբ ընդդիմությունը հայտարարում է պետության համար մտահոգիչ որևէ զարգացման առիթով հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, դա միանգամայն նորմալ և անգամ անհրաժեշտ քայլ է, և խոշոր հաշվով հենց դրա համար էլ պետություններում քաղաքական համակարգ ասվածը բաղկացած է լինում ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերից: Բայց, իրավիճակը դադարում է նորմալ կամ օրինաչափ լինելուց, դադարում է պետականաշահ լինելուց, եթե հայտնի չէ, թե այդ ընդդիմությունն ինչպիսի քաղաքական դիրքորոշում ունի այն հարցերի վերաբերյալ, որոնց առիթով հրավիրում է հանրահավաք և հայտարարում այսպես ասած փողոցային շարժման, ակցիաների մասին: Որովհետև, այդ դեպքում արդեն իրավիճակը քաղաքական օրգանիզմի դիմադրունակության աստիճանից տեղափոխվում է հակառակի՝ օրգանիզմը թուլացնելու դաշտ, որովհետև քաղաքական դիրքորոշումը երբ հանում ես, այսպես ասած տակը մնում է իրավիճակի անպայունությունը, հասարակության տագնապը, խուճապը, անորոշության, հիասթափության, ապատիայի զգացումը: Իսկ այդ ամենը ամենաանցանկալին է, որ կարող է տեղի ունենալ պետության հետ, որն ունի լուծելու լրջագույն հարցեր, որը գտնվում է պարտված պատերազմից հետո ոտքի կանգնելու, քաղաքական-դիվանագիտական դիրքերը վերականգնելու, պատերազմից հետո պահպանած ռազմա-քաղաքական, ռազմական դիրքերը պահպանելու խնդիր: Այդ պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական մրջոցների գեներացման համար, առանց որի շատ դժվար է սպասարկել քաղաքական և ռազմա-քաղաքական, ռազմական խնդիրներ, որոնք պահանջում են նյութական ռեսուրս: Իհարկե, տեսականում բացառված չէ բոլորովին, որ ցանկացած իշխանություն կարող է ներքին կայունությունն օգտագործել ի չարս, կամ նվազագույնը՝ անարդյունավետ:

Ի վերջո, Հայաստանի նախորդ քառորդդարյա պատմությունը խոշոր հաշվով այդպիսին է, և ներքին կայունությունն օգտագործվել է հանրային ու պետական ռեսուրսների մսխման վրա կառուցված կառավարող համակարգի ներքին դիրքերը պահպանելու համար, իսկ այդ ընթացքում արտաքին դաշտում Հայաստանի դիրքերի վրա գլորվել է դիվանագիտական-ռազմա-քաղաքական մի ձնագնդի, որի կասեցման հնարավորությունները մսխվում էին հենց ներսում: Ընդ որում, այդ իրավիճակը լավագույն գնահատել էր հենց այդ իշխող համակարգի ներկայացուցիչ, ներկայումս այդ համակարգի կազմած ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, տալով «գերեզմանային կայունություն» բնորոշումը: Բայց, եթե կայունությունը կարող է օգտագործվել հենց ի չարս, կամ անարդյունավետ քաղաքականությունը առաջ տանելու և դիմադրունակության փոխարեն խնդիրները խորացնելու համար, հենց այդտեղ է, որ էական նշանակություն է ստանում ընդդիմությունը, բայց քաղաքական այլընտրանքային հստակ դիրքորոշում ունեցող ընդդիմությունը: Մի բան, որ ըստ էության չի եղել Հայաստանում գրեթե երբեք, առնվազն արցախյան հարցում, արտաքին հարցերում, և հարցերում, որոնք առնչվել են Ռուսաստանի և Հայաստանի շահերի հատմանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում