Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե իշխանությունը թափթփվածություն չցուցաբերի՝ ընդդիմությունը չի հաջողի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

-Պարոն Արշակյան, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը հայտարարել է նոյեմբերի 9-ին ու 10-ին հանրահավաք անցկացնելու մասին։ Մամուլում նաև ինֆորմացիա է հայտնվել, սակայն հերքվել, որ այդ օրերին նոր փաստաթղթի ստորագրում է նախատեսվում եռակողմ ձևաչափով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք ընդդիմության մարտավարության մասին։

-Ընդդիմությունը ցույց է անում ռուս-թուրքական 1921 թվականի Մոսկվայի կոնֆերանսի շահառուների՞, թե՞ զոհի դեմ։ Ես կարծում եմ, որ նրանք իրենց հրապարակային հայտարարություններում՝ Ազգային ժողովում ու  իրենց ակտիվիստների հայտարարություններով վկայում են, որ ոչ թե դահիճներին են դատապարտում, այլ զոհին։ Սա նոր պատմություն չէ։ Դեռևս այն ժամանակներից քարոզչության թիրախը հայ ժողովուրդն է։ Սովետական ժամանակներում թիրախը հենց Դաշնակցությունն էր՝ որպես ռուս-թուրքական դաշինքի զոհ։ Հիմա արդեն, քանի որ Դաշնակցությունը չի սիրում լինել թիրախ, միացել է դահիճներին։ Նա էլ է քննադատում զոհին։ Հիմա Հայաստանի իշխանությունը իբրև թե մեղավոր  է, որ իր ուժերը բավարար չեն Թուրանի դեմ պայքարելու համար։ Ես համարում եմ, որ սա մարադիորների մարշ է հայկական պետության  ու Հայաստանում գործող իշխանության դեմ։ Ընկած, խոցված Հայաստանին ու նրա իշխանությանը խփում են փաստորեն։

-Կարծում եք՝ նրանք կունենա՞ն հասարակության աջակցությունը։

-Մարադիորի հնարավորությունն այն է, որ կրկնակոշիկները կտանի, գլխարկը։ Հնարավոր է , որ նաև ներքնաշորից ինչ-որ բան թռցնի, չլվացված, երկար ժամանակ օգտագործված ներքնաշորերն էլ կտանի զոհից։ Իրականում ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի լուրջ թշնամիներ, հակառակորդներ, բայց ունի նար դաշնակիցներ։

-Նրանք կօգնե՞ն Հայաստանին, ՀՀ իշխանություններին։

Դաշնակիցները, այդ թվում՝ զարմանալիորեն  Ռուսաստանը գործընկեր է ճանաչում Հայաստանի այսօրվա իշխանությանը։

-Մինչդեռ իրենց պայքարը՝ Ռուսաստանի աչքին ավելի լավը երևալու համար է։

-Այո՛, բայց այսօր Հայաստանում գործող իշխանությանը Ռուսաստանի իշխանությունը համարում է գործընկեր։ Նա չի ճանաչում որպես  գործընկեր ռոբերտականներին ու Ռոբերտ Քոչարյանին անձամբ։ Այդ իմաստով պետք չէ անփութություն դրսևորել, բայց առանձնապես մեծ հաջողություն  ընդդիմությունը չի ունենա։ Բայց սա այն դեպքում, եթե իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հատուկ թափթփվածություն չցուցաբերի։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում