Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«էլեկտրոնային էքսկուրսավար»-ներ` մայրաքաղաքում

Մայրաքաղաքի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում, շեշտել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս համատեքստում քաղաքապետը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների կողմից ապօրինի հողազավթած, «բոստանային» տարածքներից ու փոխարենը համատիրությունների հետ համաձայնեցնելով բարեկարգել այդ տարածքները:

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է քաղաք եկող ուսանողների համար հարմարավետություն ապահովելու նպատակով մերձքաղաքային որոշ երթուղիներում հնարավոր փոփոխություններ կատարել` պահպանելով մայրաքաղաքի երթևեկության պահանջները:

Երևանի քաղաքապետին ներկայացվել է վարչական շրջաններում իրականացված
կրպակների և ժամանակավոր շինությունների գույքագրման արդյունքները: Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման հարցին`Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող կրպակները պետք է ապամոնտաժվեն և հանձնարարել է ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումը առավելագույն լսելի դարձնել:

Ապամոնտաժվելու են նաև Աբովյան փողոցի վրա գտնվող ժամանակավոր շինություններն ու կրպակները. «Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն: Ողջունելի է, որ նախաձեռնությունը եկել է սեփականատերերից: Առաջարկում եմ շարունակել բանակցությունները և փոխընդունելի լուծումներ գտնել»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչական շրջաններում լայն թափով շարունակվում է ներկրված 4000 աղբամանների տեղադրման գործընթացը:
Զեկուցվել է նաև, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով աղբատար մեքենաների վրա տեղադրված GPS համակարգը արդյունավետություն է ապահովում:
Հանձնարարվել է մինչ աղբահանության մրցույթի հայտարարելը և համակարգի կառավարումը նոր օպերատորներին հանձնելը, կարգավորել պայմանագրային դաշտը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը:

Մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մշակվել է գովազդային նոր հայեցակարգ, համաձայն որի կկանոնակարգվեն գովազդային վահանակների տեղադրման և վահանակների չափերին ու ձևերին առնչվող չափորոշիչները:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և մայրաքաղաքի փոքր կենտրոնն ազատել պայմանագրային ժամկետներն ավարտված և հախուռն տեղադրված գովազդային վահանակներից:

Անդրադառնալով մայրաքաղաքում շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերին, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքում կառուցապատողները պարտավոր են ապահովել քաղաքացիների հարմար ու անվտանգ անցուդարձը, ինչպես նաև փոխադրամիջոցների անխափան երթևեկությունը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել ինչպես այդ նորմերի, այնպես էլ շինարարության ժամկետների պահպանմանը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետը հանձնարարել է ներառել և համատեղել ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկներն ու տվյալների ողջ բազան:

Զեկուցվել է, որ «Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ «էլեկտրոնային էքսկուրսավար» պայմանական անվանումով ծրագրի ներդրման գործընթացը: Արդյունքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան ինտերնետ կապի միջոցով անմիջապես համապատասխան սարքից ստանալ տվյալ հուշարձանի մասին ամփոփ տեղեկատվություն:

Խորհրդակցության ընթացքում քաղաքային ոստիկանության կողմից մայրաքաղաքի համակեցության հետ կապված որոշ խնդիրներ են բարձրացվել, որոնք քաղաքապետի հանձնարարությամբ կքննարկվեն առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում