Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք կառույցների պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խնդիրը կրկին դարձնել համակողմանի քննարկման առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը հայտնում է, որ, ելնելով վերոնշյալից, հիմնախնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի կողմից անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հանքերի շահագործմամբ պայմանավորված Արաքս գետն աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ մինչ այժմ նաև իրանական կողմի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները: Հավաստիացվել է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր պոչամբարներում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է գործարանի շահագործման արդյունքում դեպի գետ հոսքաջրերի՝ ծանր մետաղներով և քիմիական նյութերով ախտահարումը:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ միևնույն ժամանակ, նկատի ունենալով խնդրի կարևորությունը և դրա նկատմամբ մշտական հետևողականությունը՝ խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նաև երկու երկրների դատախազությունների և իրավասու համապատասխան մարմինների համագործակցության, դրա շրջանակներում մինչ այս գետի ջրային և կենդանական ռեսուրսների, բնական միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը մշտադիտարկման ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու պարագայում իրավական ներգործության կառուցակարգերի գործադրման միջոցառումներ մշակելու և իրականացնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում