Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված․ ԱՆ մամուլի խոսնակը՝ կորոնավիրուսային իրադրության մասին

Հանրապետական ծննդատանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին։

«Մահճակալային ֆոնդը սպառված է, ազատված մահճակալը (դուրս գրումով կամ մահացու ելքով) ազատ է մնում առավելագույնը 15-20 րոպե։ Կան սպասողներ, որոնք հիվանդանոց են հասնում ըստ իրենց առողջական վիճակի բարդության։ Առաջնահերթությունը տրվում է թթվածնակախյալ, ցածր սատուրացիայով ծանր վիճակում գտնվողներին»,- նշեց նա։

ԱՆ մամուլի քարտուղարի խոսքերով՝ ստացիոնար բաժանմունքից դեպի վերակենդանացման բաժանմունք տեղափոխությունն էլ է արդեն դժվարություններ առաջացնում։

«Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, չնայած այն բանին, որ Առողջապահության նախարարությունը փորձում է անընդհատ նոր մահճակալներ ավելացնել։ Բայց հարցն այստեղ միայն նոր մահճակալի ավելացումով չէ, հիվանդը կարող է տանն էլ մնալ։ Բուժանձնակազմի մասին է խոսքը․ այդ մարդիկ էլ են հյուծված, այդ մարդիկ էլ են հոգնած։ Երկրում համաճարակային վիճակը խիստ լարված է», – հավելեց նա։

Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում (Հանրապետական ծննդատուն) և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ժամը 16։42-ի դրությամբ 120 հղի և ծննդկան կա հոսպիտալացված, և որ սա միայն հոսպիտալացվածների թիվն է։

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Խաչատրյանն ասաց, որ նրանք բուժում են ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում և «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, սակայն հստակ տվյալներ չուներ բուժում ստացող երեխաների թվի մասին։

«Կոչ ենք անում դիմակ կրել և՛ բաց, և՛ փակ տարածքներում։ Դա շատ կարևոր է, դիմակն ինքը հավելյալ ֆիլտր է հանդիսանում։ Նաև պատվաստվելով բավականին կայուն պաշտպանիչ շերտ է ապահովվում։ Այս երկուսի զուգակցմամբ գոնե ինչ-որ չափով կկարողանանք թվերը նվազեցնել, թույլ տանք, որ հիվանդանոցային համակարգը, բժիշկները գոնե շունչ քաշեն», – եզրափակեց ԱՆ մամուլի քարտուղարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում