«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ մեր դիվանագիտությունը այսօր շատ երերուն է, կոչ է անում պատմաբաններին բոլոր հնարավոր ձևերով սպասարկել դիվանագիտությանը։ Ասում է՝ տարբեր ժամանակներում նրանք սպասարկեցին օրվա իշխանությանը, կերակրատաշտի մաս էին կազմում, հիմա պատեհ պահն է ի շահ երկրի գործելու։ Սաֆարյանը պնդում է՝ ՌԴ-ն այսօր քայլերն անում է՝ հաշվի շառնելով Հայաստանին ու հայ ժողովրդին․ «ՌԴ-ի «կացնային» դիվանագիտության մեջ մեր իղձերն ենք դրել․ 200 տարվա նվիրվածությունը անարդյունք մնաց, մենք վարձահատույց չեղանք»։