Երկրորդ ոչ պաշտոնական տեղեկությունն է հրապարակվել եռակողմ նոր փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ: ՌԻԱ Նովոստիի տելեգրամ-ալիքը հայտնում է, որ նոյեմբերի սկզբին Մոսկվայում սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ավարտին կստորագրվեն եռակողմ փաստաթղթեր։ Այս լուրն առաջինը շրջանառել էր Аliqmedia-ն՝ հղում անելով դիվանագիտական վստահելի աղբյուրներին։ Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: