Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ այսօր Բելգրադում բռնցքամարտիկների ու մարզիչների հետ կայացել է ժողով քննարկում, որի ընթացքում արծարծվել են աշխարհի առաջնությանն ու առհասարակ բռնցքամարտին վերաբերող բազմաթիվ հարցեր։
Կարեն Գիլոյանն ուրախությամբ ընդգծել է ,որ այսօր բռնցքամարտի հավաքականում լավ մթնոլորտ է և բոլորը միասնական ու թիմային աշխատանքով գնում են դեպի հաղթանակ։ Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ իր հերթին ընդծեց, որ արվել է հնարավորը, որ մեր մարզիկները հաջող հանդես գան աշխարհի առաջնությունում։ Հավաքականի գլխավոր մարզչի Կարեն Աղամալյանի խոսքով տղաները պատրաստ են և մեծ ցանկություն ունեն կռվելու ու հաղթանակներ տոնելու։