Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
ԲԴԽ֊ն միաձայն մերժեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Նշենք, որ միջնորդության քննությանը ԲԴԽ երկու անդամներ՝ Չիչոյանը և Քոչարյանը չեն մասնակցել։