Thursday, 09 12 2021
Այսօր իրական օրակարգում 3 հարց կա․ Սամվել Բաբայան
Նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը սոփեստություն է․ Վահագն Հովակիմյան
11:20
Նավթի գներն աճել են- 08-12-21
Այս նախագիծը ինքնախոստովանություն է՝ լիազորությունների չարաշահում․ Վարդևանյան
Հայաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 300 դեպք, մահացել է 19 մարդ
Այս նախագծով մասնագիտական ստաժ չունեցողը կարող է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Վարդանյան
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Ուղիղ․ Հակակոռուպցիոն կոալիցիան ընտրում է կառավարման խորհուրդ
Խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 զոհվածի մարմին
ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին
Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ
10:15
Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Գեղեցիկ իրավիճակ է. ՏԻՄ-երում կոալիցիոն միավորումները կլինեն ՔՊ-ական ընդդիմադիր խոշորացույցի տակ. Աղազարյան
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ
Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով
09:15
Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները
«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով
Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»
ՀՀ֊ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից
01:00
Ավստրիան դադարեցնելու է լոքդաունը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների և ապաքինված անձանց համար
00:45
Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի
00:30
ՄԱԿ-ի յոթ խաղաղապահ է զոհվել Մալիում պայթյունի հետևանքով
Առաջարկվում է վերականգնել Հայաստանի սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը
Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում
Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Ինչ է «հիշեցնում» Հայաստան դաշինքն ու ինչ է «հիշում» Սերժ Սարգսյանը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստան դաշինքը նոյեմբերի 9-ին պատրաստվում է անել հանրահավաք, որի առիթը երկու փաստաթղթերի ստորագրման մասին մամուլի հայտնի տեղեկությունն է, որն առնվազն այս պահին կարծես թե հերքված է, կամ նվազագույնը՝ իր բովանդակության առանցքային դետալներով գտնվում է անորոշ վիճակում: Սա նշանակում է, որ խորհրդարանական երկրորդ ուժ ներկայացող դաշինքը առնվազն պետք է ուշադրության առարկա դարձնի բովանդակության հարցը, ընդ որում մինչև նոյեմբերի 9-ը, այդպիսով ուրվագծելով իր՝ որպես խորհրդարանական երկրորդ ուժի մոտեցումը հնարավոր փաստաթղթերի հանդեպ, ստանձնելով սեփական քաղաքական դիրքորոշման պատասխանատվությունը: Սակայն, դրա փոխարեն, հայտարարվում է հանրահավաքի մասին, այն էլ ընտրելով դրա այնպիսի օր, երբ ակնառու է, որ հանրահավաքը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի դիրքերի ամրացման տեսանկյունից, որովհետև տեղի է ունենալու հնարավոր մոսկովյան հանդիպմանը զուգահեռ, գուցե նույնիսկ հանդիպումից հետո, եթե իհարկե նոյեմբերի 9-ին իսկապես սպասվում է եռակողմ հանդիպում:

Նվազագույնը, իհարկե, Հայաստան դաշինքը կլուծի իր համակիրներին «հավաստիացնելու» հարց, թե չի հրաժարվել փողոցային պայքարից և չի դարձել խորհրդարանական դահլիճային ընդդիմություն: Իսկ այդ խնդիրը դաշինքի համար կարևոր է, որովհետև համակիրներին մոբիլիզացրել են «կրելու», ոչ թե խորհրդարանում աշխատող ընդդիմություն լինելու տրամաբանության շուրջ: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հանրահավաքին, ապա իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ը, երբ Մինսկում ընթանում էր ԵԱՏՄ Վեհաժողովը, որտեղ պետք է ստորագրվեր Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագիրը, իսկ Երևանի Ազատության հրապարակում այդ օրը հանրահավաք էր անում ոչիշխանական բևեռը, որի կորիզն ըստ էության այսօր ներկայացնում է Հայաստան դաշինքը:

Հոկտեմբերի 10-ին հանրահավաքով ըստ էության «հիշեցնում» էին Մինսկում պայմանագրի առաջ կանգնած Սերժ Սարգսյանին, որ Հայաստանում չունի «նահանջի» կամ «մանևրի» հնարավորություն և պետք է ստորագրի: Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է այն, որ նոյեմբերի 9-ին Հայաստան դաշինքի հանրահավաքի մտադրությունն ու իրադրության վերաբերյալ բովանդակային դիրքորոշման բացակայությունը դարձել է նաև այն շրջանակների քննադատության առարկա, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են խորհրդարանական ընդդիմադիր երրորդ ուժի և դրա առաջնորդ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ է պատրաստվում նոյեմբերի 9-ի հանրահավաքով «հիշեցնել» Հայաստան դաշինքը, որի առաջնորդը քննարկելի է համարում Հայաստանի անկախության և ինքնիշխանության հարցը, միաժամանակ շարունակելով լռություն պահպանել Հայաստանի ինքնիշխան տարածքի փոխանակման գաղափարը, որ քննարկել է իր նախագահության ընթացքում՝ արցախյան հարցի կարգավորման համատեքստում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում