Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

ԶՈՒ ԳՇ պետերի երկար քննարկում. ինչ են պայմանավորվել Վաշինգտոնն ու Մոսկվան

Հայաստանի հանրության ուշադրությունից դուրս է մնացել Հելսինկիում ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպում, որը տևել է ավելի քան վեց ժամ: Հանդիպման մանրամասներ չեն բարձրաձայնվում, իսկ տեղեկատվական արտահոսքերի մակարդակում տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ հանդիպմանը քննարկվել է աֆղանական թեման և դրա շրջանակում կենտրոնասիական ռեգիոնում ամերիկյան բազաների տեղակայման հնարավորությունը: Ընդ որում, այդ տեղեկատվության ֆոնին թերևս ուշադրության է արժանի այն, որ այս օրերին Ուզբեկստանը հայտարարեց, որ չունի ՀԱՊԿ անդամ դառնալու հետաքրքրություն:

Այս հայտարարությունն ինքը հետաքրքիր էր նրանով, որ վերջին երեք-չորս տարիներին պաշտոնական Տաշքենդը խոսում էր բոլորովին հակառակ տրամադրության մասին, արտահայտելով ՀԱՊԿ անդամությունը վերականգնելու տրամադրություն: ՀԱՊԿ անդամ երկրները շաբաթներ առաջ հայտարարեցին, որ չեն դիտարկում իրենց տարածքում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների տեղակայման հեռանկար: Խոսքը հասկանալիորեն վերաբերում է հենց ՀԱՊԿ միջինասիական անդամներին՝ Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան: Ահա այդ ֆոնին է ուշագրավ, որ Ուզբեկստանը հայտարարեց ՀԱՊԿ-ով հետաքրքրված չլինելու մասին: Սա հարց է առաջացնում, թե արդյո՞ք Տաշքենդը այդպիսով չի ներկայացնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների տեղակայման պատրաստակամության հայտ: Միևնույն ժամանակ, նույն շրջանակում հնարավոր է դիտարկել նաև հարցադրումը, թե արդյո՞ք դա չի կարող լինել ամերիկա-ռուսական որևէ փոխզիջումային մոտեցման դրսևորում, երբ միջինասիական ռեգիոնում մի կողմից «անձեռնմխելի» կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, մյուս կողմից «ազատ գոտում» կտեղակայվեն նաև ամերիկյան ենթակառուցվածքներ:

Համենայնդեպս, ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ավելի քան վեց ժամ տևած հանդիպումը, այն էլ Ֆինլանդիայում ոչ միայն աշխարհագրորեն, այլ կառավարական ենթակայության տակ գտնվող տարածքում, վկայում է իսկապես լրջագույն և խորքային քննարկումների մասին: Իսկ այդ առումով իհարկե կարևոր է, թե այդ քննարկումները որքանով կարող էին ներառել Կովկասը, քանի որ ներկայիս անվտանգային վերափոխումների գործընթացը պետք է դիտարկել շղթայական տրամաբանության մեջ և թերևս հենց Ֆինլանդիայից մինչև Աֆղանստան: Կովկասի առումով թերևս ավելորդ չի լինի հիշատակել և այն, որ նախորդ տարիներին ԱՄՆ ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի, կամ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարության ղեկավարի հանդիպումների վայր էր Բաքուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում