Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում և ԱՊՀ-ում․ Ո՞ր տեղում կավարտենք տարին

Չնայած, որ վերջին 5 հանդիպումներում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթանակ չի տարել, այնուամենայնիվ, մեր գլխավոր թիմը պահպանել է դիրքը հոկտեմբերի 21-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանը շարունակում է մնալ 89-րդ հորիզոնականում և ամենայն հավանականությամբ 2021 թվականը կավարտի լավագույն հարյուրյակում։ Հիշեցնենք, որ այս տարի մերոնք դեռևս երկու հանդիպում պետք է անցկացնեն աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Նոյեմբերի 11-ին Երևանում մեր ազգային թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց կհյուրընկալի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Այս տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի ամենաբարձր դիրքը եղել է 88-րդ հորիզոնականը։ Սեպտեմբերի սկզբին, սակայն մեր հավաքականը ընտրական փուլի երեք հանդիպում անցկացրեց՝ սկիզբ դնելով հարաբերական անհաջողությունների շարքին։

Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում ոչ-ոքի 0։0 խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելիս 6։0 հաշվով զիջեցին Գերմանիային։Սեպտեմբերին 8-ին էլ մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։1 խաղաց Լիխտենշտեյնի հետ։ Այս երեք հանդիպումներում գրանցված արդյունքները պատճառ հանդիսացան, որ Հայաստանի հավաքականը կորցնի այս տարվա լավագույն դիրքը։ Սեպտեմբերին նահանջեցինք մեկ հորիզոնականով։ Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։1 խաղաց Իսլանդիայի հետ, այնուհետև 1։0 հաշվով զիջեց Ռումինիային։ Երևի թե Իսլանդիայի հետ դրական արդյունքը թույլ տվեց պահպանել 89-րդ հորիզոնականը։ Ինչէ ընտրական փուլում մեր մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն իր հերթաին նախորդ ամսվա համեմատ պահպանել է դիրքը և շարունակում է մնալ 74-րդ հորիզոնականում։ Գերմանիայի ազգային հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է ևս երկու տեղով և հիմա 12-րդ հորիզոնականում է։ Լիխտենշտեյի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երկու կետով հանգրվանելով 190-րդ հորիզոնականում։ Նախորդ ամսվա համեմատ իսլանդացիները նահանջել են 2 հորիզոնականով և հիմա 62-րդն են։ Իսկ ահա Ռումինիաի հավաքականն առաջադիմել է մեկ կետով տեղ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականում։Ինչև, ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականը շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։ Մերոնք զիջում են միայն Ռուսաստանին և Ուկրաինային։

Վերջինս 27-րդն է, իսկ ռուսները՝ 33-րդը։ Վրաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 տեղով և հիմա 93-րդն է։ Տարածաշրջանի կտրվածքով ևս Հայաստանի հավաքականը երրորդն է։ Մեր գլխավոր թիմը զիջում է Թուրքիային և Իրանին։ Վերջինս 22-րդ տեղում է, իսկ թուրքերը՝ 39-րդ։ Նախորդ ամսվա համեմատ Թուրքիան առաջադիմել է երկու հորիզոնականով, իսկ Իրանը պահպանել է դիրքը դասակարգման աղյուսակում։ Ադրբեջանի հավաքականը շարունակում է անկում ապրել վարկանիշային աղյուսակում և այս պահին 117-րդն է։ Նախորդ ամսվա համեմատ ադրբեջանցիները նահանջել են 2 հորիզոնականով։ Ինչևէ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը։ Բրազիլիայի հավաքականը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Վերջինս այս ամիս հաղթող դարձավ Ազգերի լիգայի խաղարկությունում, ինչի չնորհիվ վերադարձավ լավագույն եռյակ։ Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի ազգային թիմը միայն չորրորդ հորիզոնականում է։ Եվրոպայի փոխչեմպիոն անգլիացիներն էլ եզրափակում են լավագույն հնգյակը։ 6-րդ տեղում Արգենտինան է, որին հաջորդում են , Իսպանիան, հետո Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան։ Վերջինս աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆանտաստիկ արդյունք է գրանցել։

8 խաղում տոնելով նույնքան հաղթանակ այս հավաքականը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ժամանակից շուտ նվաճել է 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Դանիան նաև միակ հավաքականն է, որ ընտրական մրցաշարում ոչ մի գնդակ բաց չի թողել։ Այս պահին Դանիայի հավաքականի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը 27։0 է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում