Բելգրադ է մեկնել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նա հետևելու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը, որին ներկայանալու է նաև ՀՀ թիմը:
Ինչպես արդեն հայտնել ենք, մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը: