Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Ինչու է պետք «բզել» մեղվի փեթակը, ո՞վ է առնելու համը, իսկ ով է զգալու խայթոցը

Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքի հարցերի հանձնաժողովում, որը ղեկավարում է ընդդիմության ներկայացուցիչը, տեղի է ունեցել Արցախի պատերազմի հետևանքով տեղահանվածների հարցերի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են տեղահանված բնակիչներ Շուշիից և Հադրութի շրջանից: Հարցը իրապես շատ կարևոր է և պետք է լինեն դրա վերաբերյալ առավելագույն քննարկումներ, մարդկանց խնդիրների լուծման առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:

Միաժամանակ, պետք է թերևս բավականին խնամքով հոգ տանել, որ այդ քննարկումները գուցե բավականին հեռու գտնվող այլ մարդկանց համար էլ չդառնան Արցախի ու արցախցիների խնդիրների հետ որևէ կապ չունեցող այլ խնդիրների լուծման միջոց: Ելույթ ունեցողներից մեկը՝ շուշեցի մի պատմաբան, հայտարարել է այն մասին, թե «ցրվում է Արցախի ՊԲ-ն, իսկ հարցին, թե ինչու եք ցրում, պատասխանում են, որ Ադրբեջանն է պահանջել»: Այդ հայտարարությանը հաջորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պատասխան հայտարարությունը, որ Արցախի ՊԲ-ը չի ցրվում և չկա այդպիսի հարց: Ավելին, ըստ նրա, կա Արրցախի պաշտպանական բանակի արդիականացման, վերակազմավորման, վերազինման հարց, որպեսզի Արցախի պաշտպանության և անվտանգության երաշխիք: Առայժմ այսքանը: Ի՞նչ զարգացում կունենա թեման, միարժեք ասելը բավականին բարդ է, հատկապես նկատի ունենալով և այն հանգամանքը, որ Ադրբեջանը պարբերաբար դժգոհում է Արցախի սպառազինումից, այդ դժգոհությունը ներկայացնելով ընդհուպ Ռուսաստանին: Ընդ որում, Ռուսաստանի համար իրավիճակը այստեղ բավականին բազմիմաստ է:

Մոսկվան ներկայումս իր խաղաղապահ ռազմական կոնտինգենտով ապահովում է Արցախը ադրբեջանա-թուրքական նոր գրոհներից: Բայց, կարծես թե սկզբունքորեն չի խոչընդոտում պարբերական սադրանքներին, կամ անկարող լինելու, կամ տակտիկական նկատառումներով: Բանն այն է, որ Ռուսաստանի համար չկա մոտիվացիա, որպեսզի Արցախում ձևավորվի պաշտպանական այնպիսի համակարգ, որը հասնի առավելագույն այսպես ասած ինքնուրույնության և այդպիսով նվազի ռուս խաղաղապահներից անմիջական անվտանգային կախվածությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իհարկե չի կարող ընդառաջել Ադրբեջանի պահանջին՝ հասնել Արցախի զինուժի լիկվիդացիայի: Իսկ Ադրբեջանն ակնհայտորեն դնում է այդպիսի պահանջ, ընդ որում պետք չէ բացառել, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի այդ պահանջը վերածվի պայմանի՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատը երկարաձգելու հարցում: Մոսկվայի համար այդ հարցը լուրջ հարց է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը՝ առանցքային: Մյուս կողմից սակայն, Ռուսաստանը չի կարող ակնհայտորեն գնալ Արցախի հայկական զինուժը չեզոքացնելու ադրբեջանական պահանջների բավարարման, քանի որ դա կբերի ՌԴ հանդեպ արցախահայության վերաբերմունքի փոփոխության, կստացվի, որ Ռուսաստանը զինաթափում է Արցախը: Այդպիսով, բավականին նուրբ  և բարդ իրավիճակ է, որը հայկական կողմից պահանջում է առավելագույն լռություն և այդ լռության պայմաններում  առավելագույնս ինտենսիվ և արդյունավետ աշխատանք Արցախի ՊԲ ամրացման, վերակազմավորման, արդիականացման և սպառազինման ուղղությամբ: Ինչու՞ լռություն, որովհետև այդ աշխատանքը անխուսափելիորեն ենթադրում է գործընկերություն նույն Ռուսաստանի հետ, որի խնդիրները միարժեք չեն:

Հետևաբար, Մոսկվայի հետ սեփական խնդիրների հարցում արդյունավետ քննարկում ունենալու նախադրյալը լռությունն է, որպեսզի չառաջանան «հակընդդեմ» գործոններ, որոնք Ռուսաստանում կխթանեն այլ ռեակցիաներ: Ահա այստեղ է, որ առաջանում է հարց, թե ու՞մ է ձեռնտու Արցախի ՊԲ շուրջ լռությունը խախտելը, առավել ևս չունենալով այդ հայտարարությունները ապացուցող հստակ վկայություններ: Ու՞մ է ձեռնտու, ժողովրդական բնորոշմամբ ասած՝ «մեղվի բույնը խառնելը», այն դեպքում, երբ խայթոցի ցավը զգալու են ոչ թե իրենք, այլ Արցախը: Ու՞մ է պետք այդօրինակ աղմուկ խթանելով, պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա և փաստարկ դնել թե Բաքվի, թե Մոսկվայի ձեռքը՝ Արցախի պաշտպանական համակարգի հարցում արգելակման ռեժիմ և միջավայր ձևավորելու, ու այդ իրողության վրա պարզապես ռուս-ադրբեջանական քննարկումների հարմար միջավայր ստանալու նկատառումով: Թերևս պետք է չափազանց ուշադիր լինել այդ թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելիս, եթե անգամ դրանք արվում են ամենաանկեղծ և անբասիր մտահոգությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում