Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Հայաստանյան խաղի նոր մասշտաբները

Հայաստանում առաջիկայում 1 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու մասին ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարի հայտարարությունը արժանացել է մեծ ուշադրության: Ընդ որում, ռուսական ներդրումների մասին հայտարարությունները չեն սահմանափակվում 1 միլիարդ դոլարով: Համենայնդեպս, Զանգեզուրի կոմբինատի նոր սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Տրոցենկոն օրերս խոսում էր մինչև անգամ 2 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարներից: Ինչո՞ւ հանկարծ Հայաստանի տնտեսության շուրջ խոսակցությունները սկսեցին պտտվել միլիարդների մասշտաբով: Եվրամիությունն է արտահայտում 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության մտադրություն: Նշանակու՞մ է սա, որ փոխվում է Հայաստանում և դրա շուրջ աշխարհաքաղաքական խաղի մասշտաբը: Քաղաքական խաղադրույքները կատարվում են միլիարդավոր դոլարներով: Եթե այո, ապա ի՞նչն է բարձրացրել խաղադրույքն այդպես: Գրեթե չկա կասկած, որ առանց քաղաքական մոտիվի, Հայաստանի ուղղությամբ ուշադրությունը հազիվ թե սկսեր չափվել կապիտալի խոշոր չափաբաժիններով: Ընդ որում, այդ պատճառներից է կախված նաև այն, թե այդ չափումները որքան շոշափելի կդառնան իրական տնտեսական գետնի վրա:

Հայաստանի հարցում սկսվում է մրցակցության նոր փուլ, ըստ ամենայնի գործիքակազմի կամ տեխնոլոգիաների որոշակի նոր որակով: Ի՞նչ է արժենալու այդ մրցակցությունը Հայաստանի համար քաղաքական իմաստով: Հայաստանյան հասարակության համար առաջիկայում կարևոր է լինելու թերևս այդ հարցերի թե հնարավորինս առարկայական, թե էքզիստենցիալ բնույթի պատասխաններ ստանալը, որովհետև խոշոր հաշվով դրանցից է կախված լինելու ավելի մեծ հարցի պատասխանը՝ Հայաստանը այս նոր որակի մեծ խաղում կլինի օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ: Ի վերջո, կա թե մեկի ռիսկը, թե մյուսի հնարավորությունը: Այդ համատեքստում էլ թերևս առանձին անդրադարձի են ենթակա գնահատականները, որ հնչում են տարբեր հասարակական-քաղաքական շրջանակներում, կապված ներդրումների այն մտադրությունների հետ, որոնց մասին խոսում է Ռուսաստանը:

Եթե Հայաստանում կա պատկերացում, թե հնարավոր է գնալ Ռուսաստանի միարժեք մերժման ճանապարհով, ապա դա ավելի շուտ ոչ թե պատկերացում է, այլ ապապատկերացում, խորքային մի շարք առանցքային շերտեր չպատկերացնելու վկայություն: Ըստ այդմ, Հայաստանի համար խնդիրը Ռուսաստանի քաղաքականության որակական տրանսֆորմացիայի հնարավորինս մեծ մասշտաբի և հնարավորինս մեծ արագության հասնելն է, միաժամանակ լավ հասկանալով, որ անգամ այդ առումներով ցանկալի տեմպի հավանականությունը բավականին փոքր է:

Ի վերջո, երբեք պետք չէ մոռանալ, թե ում հետ գործ ունենք, ինչ բնույթի սուբյեկտի հետ, ինչ մտածողության և ավանդույթների հետ: Ըստ այդմ, թե բարձրաձայնվող, թե դրվող խնդիրներն ու նպատակները պետք է դիտարկվեն լուծումների ռեսուրսի և հնարավորությունների շրջանակի համադրությամբ, փակուղում չհայտնվելու համար: Ըստ այդմ, ռուսական ներդրումների մասին հայտարարությունները պետք է ընդունվեն ոչ թե սվիններով, այլ կոնցեպտուալ վերաբերմունքի և միջավայրի ապահովման տրամաբանությամբ, որի հիմքը պետք է լինի ռուսական և որևէ այլ օտար ներդրումների համար հավասար մրցակցային դաշտի, միջավայրի ապահովումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում