Ավելի քան 800 մարդ, որոնք նախնական կալանքի տակ էին գտնվում, փախել են Նիգերիայի հարավում գտնվող ուղղիչ կենտրոնից այն բանից հետո, երբ գրոհայինների խմբի կողմից օբյեկտի վրա հարձակում էր իրականացվել: Այս մասին հայտնել է Օյո նահանգի բանտային իշխանությունների ներկայացուցիչ Օլանրևաջու Անջորինը։
«Հոկտեմբերի 22-ի ուշ երեկոյան գրոհայինները հարձակվել են Օյո քաղաքի ուղղիչ կենտրոնի վրա և պահակախմբի հետ մարտից հետո պայթեցրել պատի մի մասը։ Դատի սպասող 837 ձերբակալվածներ փախել են։ Ոստիկանությանը հաջողվել է անցած ժամերին ձերբակալել և վերադարձնել նրանցից 262-ին»,- գրել է նա։
Անջորինը հայտարարել է, որ նահանգի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր փախածներին գտնելու, ձերբակալելու և ուղղիչ կենտրոն վերադարձնելու համար: