Thursday, 09 12 2021
Այսօր իրական օրակարգում 3 հարց կա․ Սամվել Բաբայան
Նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը սոփեստություն է․ Վահագն Հովակիմյան
11:20
Նավթի գներն աճել են- 08-12-21
Այս նախագիծը ինքնախոստովանություն է՝ լիազորությունների չարաշահում․ Վարդևանյան
Հայաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 300 դեպք, մահացել է 19 մարդ
Այս նախագծով մասնագիտական ստաժ չունեցողը կարող է նշանակվել ՊՈԱԿ-ի ղեկավար․ Վարդանյան
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Ուղիղ․ Հակակոռուպցիոն կոալիցիան ընտրում է կառավարման խորհուրդ
Խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 զոհվածի մարմին
ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին
Համածառայակցի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ
10:15
Ինդոնեզիայում հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Գեղեցիկ իրավիճակ է. ՏԻՄ-երում կոալիցիոն միավորումները կլինեն ՔՊ-ական ընդդիմադիր խոշորացույցի տակ. Աղազարյան
Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի հետնամասի մեջ. կա զոհ
Ոչ ոք չմտածի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են իրենց ձեռագիրը փոխել և խոսել այլ լեզվով
09:15
Հայտնի են Գերմանիայի նոր ԱԳ նախարարի առաջին արտերկրյա այցերի ուղղությունները
«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով
Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»
ՀՀ֊ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հայաստանի համար կարևոր իրադարձություն Իսրայելում. Ինչ կհաջողվի Երևանին
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից
01:00
Ավստրիան դադարեցնելու է լոքդաունը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների և ապաքինված անձանց համար
00:45
Ֆրանսիայում ձերբակալել են սուրբծննդյան տոներին հարձակում ծրագրած երկու անձի
00:30
ՄԱԿ-ի յոթ խաղաղապահ է զոհվել Մալիում պայթյունի հետևանքով
Առաջարկվում է վերականգնել Հայաստանի սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը
Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում
Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հանուն Հանրապետության կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններին

Առաջիկա դեկտեմբերի 5-ին Հանուն Հանրապետության կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրությւններին:

ՏԻՄ ընտրությունն է թերևս հայաստանյան քաղաքական իրողությունների ճշգրիտ պատկերը տվող «ռենտգենը»:

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը եղել է գերկենտրոնացված: Խոսքն այն մասին չէ, որ քաղաքական ուժերը քիչ են գնացել մարզեր, համայնքներ, գյուղեր, ու քիչ են գնում: Կարող են գնալ ամեն օր, սակայն դրանից չի փոխվում համայնքներում քաղաքականության «հյուրի» կարգավիճակը: Մինչդեռ, հենց կարգավիճակն է բուն հարցը, այլ ոչ թե հյուր լինելու ժամկետը՝ երկար, թե կարճ:

Քաղաքականությունը պետք է «բնակություն» հաստատի նաև մարզերում, համայնքներում, և օրգանական հաղորդակցության մեջ լինի Երևանում հաստատված համապետական քաղաքականության հետ: Եթե քաղաքական ուժերը իրենց գործունեության ծիրում չեն կարողանում ապահովել քաղաքական ուժ ասվածի, քաղաքական ինստիտուտ ասվածի օրգանականությունը մարզային, համայնքային մակարդակի հետ, եթե նրանք իբրև քաղաքականության սուբյեկտ իրենց դիտարկում են «երևանցի ուժ», որը հոգատարությամբ մտածում է այն համայնքների մասին, որոնց «հյուր» է գնում երբեմն՝ հազվադեպ, թե հաճախ, հանրությունը համայնքներում ՏԻՄ մակարդակում գնահատելու է ոչ թե այդ ուժերին, այլ անձանց:

Կայացած քաղաքական համակարգով, կայացած ինստիտուտներով ու մշակույթով երկրներում ՏԻՄ մակարդակն ու համապետականը օրգանապես կապված են և հիմնարար է ընդհանուր արդյունքի համար այդ երկու մակարդակի պատճառահետևանքային կապը: Կապը անձերը չեն, որ կարող են ներկայացնել այս կամ այն կուսակցությունը:

Կապը կուսակցության գործունեությունն է, որ պետք է իբրև ապրող օրգանիզմ ծավալվի նաև ՏԻՄ մակարդակում, ընտրողի համարժեք ընկալմանն ու գնահատմանը արժանանալու համար: Իհարկե, դրա համար նաև անհրաժեշտ են ռեսուրսներ, և անկասկած է, որ քաղաքականությունը չի կարող կենսունակ ու մրցունակ լինել առանց սոցիալ-տնտեսական բազայի:

Բայց նաև այստեղ է մի էական հանգամանք՝ տնտեսությունը հայաստանյան կուսակցական կյանքում արժանանում է նվազ ուշադրության, որովհետև իբրև թեմա շատ ավելի քիչ է ենթակա այսպես ասած հռետորական «արվեստի» և համեմատության մեջ պահանջում է մասնագիտական պատասխանատվություն:

Հայաստանում ապագան այն քաղաքական ուժերինն է, որոնք կկարողանան մշակել խորքային այդ խնդիրների համակարգային լուծումներ, որոնք կունենան դրա համբերատարությունը և հետևողականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում