Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս մեկ կին է այսօր հիվանդանոցում մահացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Նա նշեց, որ մահացածը 35 տարեկան էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ կոնքի հատվածում, ողնաշարի հատվածում, բոլոր կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, գանգուղեղի տրավմա:
Նշենք, որ այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում, որոնցից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն, մնացածի վիճակը միջին ծանրության է: