Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

Ըստ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի՝ եվրոպական երկրներում հայերն իրենց ներկայությամբ նպաստում են այդ երկրների զարգացմանը: Իտալիայի նախկին վարչապետը նման տեսակետ հայտնեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

«Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, նրանցից շատերին ես անձամբ ճանաչում եմ: Պատմական զարգացումների արդյունքում, որոշ ողբերգական, միգուցե՝ նաև դրական իրադարձությունների հետևանքով հայերը հայտնվել են իմ երկրում»,-ասաց Պրոդին:

Ըստ նրա՝ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի ամուր հարաբերություններ է ունենալու՝ մշակույթի, ավանդույթների շնորհիվ, նաև եվրոպական երկրներում հայ ազգի ներկայության շնորհիվ: «Ի դեպ, ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում եվրոպական երկրների զարգացմանը և կայունությանը»,-ասաց Պրոդին:

Նա նաև նկատեց՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված է լինելու հավասարակշռություն գտնել բոլոր որոշումներում, բոլոր տեսանկյուններից: «Վստահ եմ, որ մեզ էլ կմտցնեք այդ հավասարության մեջ»,-ասաց նա:

Խոսելով Հայաստանի և Եվրոպայի համագործակցությունից՝ նա նշեց. «Վստահ եմ, որ քայլ առ քայլ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա»:

Պրոդին վստահ է, որ այդպիսի հարաբերությունները զարգանալու են:

Դիլիջանում անցկացվում է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ը: Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Մտքերի գագաթնաժողով»-ի համակազմակերպիչ , Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում