«Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի ոչ միայն հավաքագրված, այլև ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին են դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։