«Առաջին լրատվական»-ը փոքր հարցախույզ է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում՝ ճշտելու՝ ինչպես է ամենանհրաժեշտ ապրանքների գնաճը ազդել մարդկանց սոցիալական վիճակի վրա,արդյոք մե՞ծ է գնաճի բացասական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա:Բացի այդ հարցուփորձ ենք արել՝ արդյոք տեղյակ են սպասվելիք ջրի սակաագնի թանկացումից և ինչ կարծիք ունեն սրա վերաբերյալ,արդյոք գոհ են կառավարության կողմից գնաճի վերահսկողության քաղաքականությունից :
Հարցմանը մասնակցած բնակիչների հիմնական մասը կարծում է,որ ջուրը պետ է ձրի լիներ, ոչ թե փողով:
Գնաճի վերահսկողության վերաբերյալ հիմնականում կարծիք հնչեց,որ դրանք պայմանավորված աշխարհի մասշտաբով շուկայական հարաբերություններով, թանկացումներով: