Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանի թիմի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը առաջիկայում հանրահավաք կանի։ Օրվա մասին դաշինքը կհայտարարի հաջորդ շաբաթ, սակայն մինչ հանրահավաքն ընդդիմադիր ուժն արդեն քննարկումներ է սկսել տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու փորձագետների հետ, որպեսզի միասին մասնակցեն հանրահավաքին և շարժում սկսեն: Նրանք արդեն հանդիպել են Կարին Տոնոյանի գլխավորած ուժի, ՀՀԿ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։

Այս առնչությամբ, Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Հասկանալի է, որ արտախորհրդարանական ուժեր ասելով «Հայաստան» դաշինքը նկատի ունի բոլոր այն ուժերին, որոնք հենց սկզբից էլ փորձում էին  կրիտիկական զանգված հավաքել երկրում իշխանափոխության հարց լուծելու  համար: Ակնհայտ է, որ այն քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվել են այլ ուղղությամբ, չեն միանալու նրանց ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա: Ակնհայտ է, որ ավելի շատ ցուցադրական էֆեկտ ունեն այն խոսակցությունները, թե միասնական հանրահավաք են անելու, քան իրական նպատակ է հետապնդում,  որովհետև ուժերի հարաբերակցությունը այսպես, թե այնպես, համեմատական կարգով նույնն է մնալու»:

Ինչ վերաբերում է  հանրության ակտիվացմանը, քաղաքագետը նշեց. «Ներկա պահին բավականին ծանր բանակցություններ են ընթանում, որոնք վերաբերում են Արցախի հարցում և ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի փոփոխությունների: ենք տեսնում ենք Հաագայի դատարանում ընթացող գործընթացը, Մոսկվայում տեղի ունեցող գործընթացը, կան նաև մի շարք տարածաշրջանային գործընթացներ, օրինակ, այս պահին քննարկվում է ԱՊՀ տարածքում զինված ուժերի միասնական կապի համակարգ  ստեղծելու հարցը: Այսինքն բավականին շատ են արտաքին մարտահրավերները, որոնք խնդիր են իշխանության համար, և տվյալ պահին իշխանությունը, որ որոշակիորեն զբաղված է դրանցով, այս քաղաքական ուժը փորձում է առաջին հերթին գնահատել իր հնարավորությունները նոր իրականության պայմաններում, երկրորդ հերթին ճնշում բանեցնել իշխանության վրա՝ ավելի մեծ քաղաքական հնարավորություններ ստանալու համար»:

Հարցին, թե արդյոք նրանք հաջողելու որևէ շանս ունեն, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Շանսունենալ» հասկացությունը հարաբերական է, քանի որ իշխանություն վերցնելու շանսը մի բան է, իշխանական համակարգում կամ քաղաքական գործընթացներում ավելի մեծ դերակատարում ունենալը՝ մեկ այլ բան: Իհարկե, ինչքան ավելի ակտիվ են, ավելի շատ են փորձում գործընթացներ իրականացնել, այնքան ավելի մեծ տարածություն են գրավում, ինչը թեև այս պահին և տեսանելի ապագայում իշխանության փոփոխության հնարավորություն չի տալիս, բայց հնարավորություն է տալիս քաղաքական գործընթացներում ավելի մեծ մասնակցություն ունենալու և քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալու»:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ Քոչարյանի թիմը խորհրդարանական ընտրություններում հաջողություն չունեցավ. «Իրականում նրանք հաջողել են, որովհետև եթե համեմատում ենք ընդամենը 3 տարի առաջ կայացած ընտրությունների հետ, ապա այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին մոտ 26 տոկոս են հավաքել, այն դեպքում, երբ 2018-ին այդ ուժերը 10 տոկոսի էլ չէին հասել: Կարելի է նշել, որ սա որոշակի առումով հաջողություն էր իրենց համար: Ես կարծում եմ, որ հենց սկզբից էլ նշված քաղաքական դերակատարները հասկանում էին, որ իշխանություն վերցնել չի ստացվելու և իրենց հաշվարկը հնարավորինս մեծ մասնակցություն ունենալն է, ինչն էլ ստացան: Դա ապացուցվում է նաև նրանով, որ նրանք վերցրեցին մանդատները ու հիմա ԱԺ-ում են:

Խնդիրը իշխանություն վերցնելը չէ. ընդհանուր քաղաքական խաղը ոչ թե այն մասին է, որ իշխանությունը մերն է, կամ ձերն է, այլ այն մասին, թե իշխանության որ մասն է մերը, որ մասն է ձերը: Ինչքան ավելի մեծ մասն է մերը, այնքան ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ ազդեցության լծակներ կան: Իշխանություն վերցնելը կուտակային էֆեկտով է հնարավոր, այսինքն անընդհատ ավելացնել, ավելացնել, սպասել սայթաքումների, սպասել հակառակ կողմի ռեսուրսը մաշեցնելուն և ինչ-որ պահի, երբ արդեն այնքան մեծ կուտակած քաղաքական դիվիդենտներ կունենան և հակառակ կողմն այնքան թուլացած կլինի, որ հնարավոր կլինի, այդ պահին հայտ ներկայացնել իշխանությունը վերցնելու: Սա բավական երկարատև գործընթաց է, որը բավական լավ հասկանում են այն քաղաքական  տեխնոլոգները, որոնք աշխատում են այդ թիմում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում