Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Նման ձևով սահմանազատումը մեզ ավելի խոցելի է դարձնելու և ռուսական «փրկչի» դերը միշտ զգալու ենք

Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ, երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:

Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Այս առնչությամբ, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս տեղեկատվությանը նախորդեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ  սահմանազատման ու սահմանագծման համար քարտեզները իրենց գլխավոր շտաբում են և առանց Ռուսաստանի  հնարավոր չէ այդ պրոցեսն իրականացնել. «Հետևապես, նախօրեին տարածված տեղեկատվությունը միանշանակորեն վերաբերելու է հենց այդ իրողությանը: Պուտինը միաժամանակ խոսեց նաև փոխզիջումների մասին: Այստեղ կրկին ենթադրաբար խոսքը վերաբերելու է տարածքային զիջումների, և այս պարագայում առաջին պլան են մղվելու, այսպես կոչված, անկլավները, որոնք, ըստ խորհրդային քարտեզների, Հայաստանի տարածքում ավելի շատ են, քան Ադրբեջանի: Այսինքն մենք այնտեղ ունենք մի Արծվաշեն, և բազմաթիվ անկլավներ կան Հայաստանի տարածքում: Ի տարբերություն Արծվաշենի, մեզ մոտ այդ անկլավները ռազմավարական  նշանակություն ունեն: Հիմա եթե ինչ-որ բան ստորագրվելու է, ես կդժվարանամ ասել, որ այդ փաստաթղթի մեջ մեր պետական շահերը լիարժեքորեն ներկայացված են լինելու: Դրա համար թող մեր իշխանավորները տասը անգամ մտածեն, նոր որևէ գործողություն իրականացնեն, որովհետև նախ նման ձևով սահմանազատումը մեզ ստրատեգիական իմաստով ավելի խոցելի է դարձնելու և այդ ադրբեջանական սպառնալիքներն ուղիղ կախվելու են մեր գլխին, հետևապես մենք լինելու ենք շատ ավելի վերահսկելի, շատ ավելի կառավարելի և Ռուսաստանի, այդ «փրկչի» դերն ու նշանակությունը միշտ զգալու ենք»:

Նրա խոսքով, զարմանալի է, որ 30 տարի անկախ պետություն լինելով Հայաստանը չունի իր սահմաններին վերաբերող քարտեզները, դրանք Ռուսաստանի գլխավոր շտաբում են. «Մենք էլ ունենք գլխավոր շտաբ, հետաքրքիր է, մեր ԳՇ-ն քարտեզներ ունի՞ Հայաստանի սահմաններին վերաբերող, թե ոչ: Այս իրավիճակում ես չեմ կարծում, որ մեր շահերից բխող, մեզ համար նպաստավոր քարտեզներ կլինեն, որովհետև Ադրբեջանը մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, խախտել է սահմանները: Այդ փաստը չի ճանաչել Ռուսաստանը, երևի չի ճանաչել, որովհետև իր ունեցած քարտեզներով այդպես պետք է լիներ: Երևի թե Ադրբեջանն էլ նախնական պայմանավորվածությամբ է այդ ամենը արել, որովհետև հավանաբար իմացել է, որ հետո երբ սահմանազատման հարց լինի, իրենք հետ չեն քաշվելու: Դրա համար էլ ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, իրենց համար ճանապարհներ են կառուցում»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ստորագրվելիք երկրորդ փաստաթղթին, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Էմիլ օդրուխանյանն ասաց. «Նախ, մինչև այս պահը ինչ ապաշրջափակվել է Ադրբեջանի համար է ապաշրջափակվել: Թեկուզ Ադրբեջան-Նախիջևան օդային տարածքը, որ իրենք նշեցին՝ դե իրենք չէին ուզում, չէին օգտվում, բայց մեկ էլ հանկարծ որոշեցին, որ պետք է օգտվեն: Եթե այս ամենն արվում է Ռուսաստանի հովանու ներքո, ես համոզում ունեմ, որ այդ ճանապարհները լինելու են ռուսական վերահսկողության տակ: Այստեղ էլ հենց նրանք շահագրգռվածություն ունեն: Այսինքն ապաշրջափակում ռուսական վերահսկողության տակ: Ես կդժվարանամ ասել, թե մեր շահը որն է լինելու: Ենթադրենք Ադրբեջանով ճանապարհ է բացվում դեպի Ռուսաստան, մենք իմանալով նրանց թշնամական վերաբերմունքը, որն այսօր էլ չեն թաքցնում,  այդրոք օգտվելու ենք այդ ճանապարհներից այնքանով, որքան իրենք օգտվելու են մեր պետության տարածքով անցնող ճանապարհներից: Ես խիստ կասկածում եմ, որ այդ ճանապարհներն իրականում կլինեն անվտանգ, որոնք Ադրբեջանի տարածքով կտանեն դեպի Ռուսաստան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում